ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ցույց՝ զորակոչի կանոնների դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունենում «Գիրչի»՝ «Ո՛չ ստրկությանը» կուսակցության ցույցը՝ ընդդեմ «Պաշտպանության օրենսգրքում» փոփոխությունների, հայտնում է «Грузия Online»-ը։

«Գիրչի»-ի պատգամավոր Սանդրո Ռակվիաշվիլիի խոսքով՝ ակցիայի կազմակերպիչները պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը կամավոր լինի։

«Մենք պահանջում ենք, որ բանակը լինի կամավոր, ոչ մեկին իր կամքին հակառակ չզորակոչեն։ Եթե իշխանությունն ասում է, որ ինքը հայրենասեր է, մտածում է բնակչության, պաշտպանունակության, բանակի մասին, նրա պարտավորություններից մեկը բանակում պատշաճ պայմաններ ստեղծելն է, արժանապատիվ աշխատավարձ վճարելը (զինվորներին), եւ այդ դեպքում մարդիկ կամավոր բանակ կգնան»,- ասել է Ռակվիաշվիլին։

 

Նրա խոսքով, «Գիրչին» պահանջում է, որ զինվորի մասնագիտությունը գնահատվի։

«Մենք պահանջում ենք, որ զինվորի մասնագիտությունը գնահատվի։ 125 լարիով, զոռով ու ուղեփակոց դնելով, ոչինչ չի ստացվի։ Դա հայրենասիրության կամ պաշտպանության հետ որեւէ կապ չունի»,- հավելել է նա։

Վրաստանի պաշտպանության նախարարության պատրաստած «Պաշտպանության օրենսգիրքը» փետրվարի 6-ին ներկայացվել է խորհրդարանի հանձնաժողովին։ Օրենսդրական փաթեթը նախատեսում է մի շարք նորամուծություններ, այդ թվում՝ այն, որ հոգեւորականն այլեւս չի կարողանա օգտվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից։ Հոգեւորականը կզորակոչվի ոչ զինվորական, այլընտրանքային աշխատանքային ծառայության։ Բացի այդ, ըստ ՊՆ երեկ տարածած հաղորդագրության, պաշտպանության նոր օրենսգրքով ուսանողի կարգավիճակը տարկետման հիմք է մնում։ Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ուսանողները կծառայեն միայն ցանկության դեպքում եւ միայն պաշտպանության նախարարության համակարգում, նշում են վրացական լրատվամիջոցները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular