ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ռազմական ավիացիան հետախուզում է Արցախի օկուպացված տարածքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2023 թվականի մարտի 11-ին, ժամը 09․44-ից մինչև 10․26-ը, Իրանին պատկանող ռազմական ինքնաթիռն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական սահմանի երկայքնով։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունում։


Հաղորդվում է, որ իրանական ինքնաթիռն աշխատել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Կովսական քաղաքի ուղղությամբ։


«Ինքնաթիռը թռչել է սահմանից 3-5 կիլոմետր հեռավորության վրա, երբեմն էլ ուղիղ սահմանի վրայով»,-նշված է հայտարարությունում։


Ադրբեջանական կողմը ռազմական ինքնաթիռի թռիչքը գնահատում է Իրանի կողմից որպես «պրովոկացիոն և ոչ բարեկամական քայլ»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular