ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ եղավ Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի և «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ճակատագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ եղավ Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի և «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ճակատագիրը: Այս երկու հաստատությունները միավորելու և «Երևան» բժշկական կենտրոն ստեղծելու գաղափարը Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանինն էր: Նշենք, որ ի սկզբանե հայտարարում էին, որ կրճատումներ չեն լինելու և սրտաբանության իստիտուտն իր բլոկով պարզապես տեղափոխվելու է և վերջ:

Հիմա, երբ Գևորգ Սիմոնյանն իր խնդիրներով է զբաղված հավանաբար կրճատումներն այս ֆոնին արագ կարվեն: «Երևան» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Աննա Ավետիսյանն ասաց, որ կրճատումներ չեն սպասվելու և լուրերը թե նոր տնօրենը կրճատումներ է սկսել և հատկապես ազատվում է այն կադրերից, ում հետ աշխատում էր նախկին տնօրենը իրականությունը չեն համապատասխանում:

«Հովիկ Բալյանը՝ նոր տնօրենը, եկել է աշխատելու միացման գաղափարի շուրջ և ոչ այն տրամադրվածությամբ, որ կրճատումներ իրականացնի: Ես՝ ինքս, նախկին տնօրենի հետ եմ աշխատել և հիմա էլ պատրաստակամություն կա համագործակցությունը շարունակելու: Ձեր նշած ադմինիստրատիվ օղակում կրճատումներ ևս կարող եմ ասել չկան:

Տնօրենի գործավարուհին նույնպես  շարունակում է աշխատել: Գուցե ինչ-որ փոփոխություններով պայմանավորված լինեն աշխատակիցներ, որ իրենց դիմումի համաձայն հեռանան, բայց դա բնական աշխատանքային պրոցես է և չեմ կարծում, որ այստեղ կարող ենք խոսել կրճատումների մասին:

Նախկին տնօրենին, որքանով տեղյակ եմ տեղակալ աշխատելու առաջարկ է եղել, որն ինքը հասկանալի պատճառներով չի ընդունել: Երևանի փոխքաղաքապետի հետ կապված որևէ մեկնաբանություն անելու իրավասություն չունեմ, խնդիրն իրավապահների տիրույթում է: Համենայն դեպս, պարոն Սիմոնյանի մի քանի օրվա աշխատանքից բացակայելը չի անդրադարձել ԲԿ-ի բնականոն աշխատանքի վրա, բացի այդ խնդրում եմ հաշվի առնել, որ ԲԿ-ն ունի վարչական մաս, որի նաև պատասխանատվությունն է ապահովել կենտրոնի բնականոն աշխատանքը»: 


Ստացվում է, որ ամեն բան կարգին է և առանց Գևորգ Սիմոնյանի էլ ոչ մի ԲԿ-ի աշխատանք չի տուժում, տնօրեններն իրենց խնդիրները լուծում են: Նույնիսկ մեզ համոզում են, որ աշխատակազմում կրճատումներ չկան, սակայն մեր աղբյուրներն այլ բան են ասում: Մամուլի խոսնակն էլ իր հերթին վստահեցնում է, որ սա մի նախագիծ է, որը հաջողելու այլընտրանք չունի և դրա համար ներդրվում են բոլոր ջանքերը:


Հասմիկ Եղիազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular