ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը ստվերում է թողել ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում, և դա հետևանքներ կունենա Իսրայելի համար․ JP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ստվերում է թողել Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը Պեկինի միջնորդությամբ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումից հետո։ Թերթը հարց է տալիս՝ որտե՞ղ էր ԱՄՆ-ն, երբ Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնեցին հարաբերությունները։

«Չինաստանը ստվերում է թողել ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում, և դա հետևանքներ կունենա Իսրայելի համար, որի դաշինքն Ամերիկայի հետ ուղղակիորեն ազդում է տարածաշրջանում սեփական դիրքի վրա»,- ասվում է հոդվածում։

JP-ն նշում է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի գործարքը մեծ զարգացում է Մերձավոր Արևելքում, և Իսրայելը պետք է խոսի Վաշինգտոնում իր դաշնակիցների հետ և կոչ անի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ավելի ակտիվ լինել:

Ընդ որում, թերթն ընդգծում է, որ «այն փաստը, որ Չինաստանը միջնորդել է մերձավորարևելյան երկու տերությունների միջև գործարք կնքելուն, ինչ-որ բան ասում է ԱՄՆ-ի մասին»։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Պեկինը կարողացավ մտնել իրանա-սաուդական առճակատման մեջ՝ տարածաշրջանի գործերին ԱՄՆ-ի մասնակցության բացակայության հետևանքով ստեղծված վակուումի պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular