ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է գուժում Սամվել Բաբայանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար տխրահռչակ Սամվել Բաբայանը, որը վերջին շրջանում տեղափոխվել է Արցախ և փորձում է իր ձեռքը վերցնել իշխանության բոլոր լծակները, երեկ բավական արտառոց և տարօրինակ մի հայտարարություն է արել։

Ներկայացնելով իր պատկերացմամբ բանակցային ողջ գործընթացը՝ 90-ականներից մինչ օրս, սամվել Բաբայանը հայտարարել է , թե հայ ժողովրդի պատմության փառահեղ հաղթանակները քաղաքական առևտրի զոհ են դարձել, իսկ 7 շրջանների վերադարձի շուրջ բանակցություններ տեղի են ունեցել բոլոր իշխանությունների օրոք։ «Բազմաթիվ փակագծեր չբացելով՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված և միմյանց կցորդ հանդիսացող իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են, որպեսզի արժանի պատիժ չստանան, պատրաստ են մինչև անգամ Արցախը հանձնել։ Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա առանց երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հստակ տեսլականի, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում են իշխանության մաս կազմել, իշխանություն ժառանգել։ Այդ մարդիկ, եթե մի կորեկի չափ գիտակցություն ունենան, որ պաշտոնը և իշխանությունը պատասխանատվություն և բեռ է, այլ ոչ թալանի տեղ, մոտիկ անգամ չէին գա, բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է»,- նշել է Բաբայանը և հերթական անգամ պնդել, որ ոչ թե ինքը, այլ «ծանոթ դեմքերն» են հանձնում Արցախը։

Բաբայանը, հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ աղմկահարույց սկանդալների կենտրոնում էր հայտնվել, իսկ նրա սերտ կապերը վարչապետի ընտանիքի հետ հայտնի են բոլորին։

Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնում նշանակելուց հետո, Բաբայանը աճապարել էր Արցախ և այնտեղ փորձում էր սեփական իշխանությունը հաստատել, ավելին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին պարտադրում էր իրեն նշանակել պետնախարարի պաշտոնում։ Այժմ էլ ամեն գնով ցանկանում է իշխանությունը խլել նրա ձեռքից, ուստի և այս հայտարարությունը բավական տարօրինակ է։

Թերևս Հայաստանի իշխանություններին էլ Արցախի գործող իշխանությունների հետ նույն հանցանքների մեջ մեղադրելով՝ Բաբայանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը հազար ու մի թելերով կապված չէ փաշինյանական իշխանության հետ և բոլորից շատ է մտահոգ Արցախի համար։

Թե ո՞վ է Սամվել Բաբայանը և ինչի է ընդունակ, Արցախում բոլորը հրաշալի գիտեն։

Արմեն Աբովյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular