ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Օլենչենկո. ԱՄՆ-ը փորձում է հնազանդեցնել հետխորհրդային տարածքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Live24.ru–ն գրում է, որ Վաշինգտոնը հայտարարել է Հայաստանի շրջանավարտների փոխանակման ծրագրերի կապերի ամրապնդման ֆինանսավորման ծրագրերի մասին: Այդ նպատակների համար կհատկացվի մոտ 250 հազար դոլար։


ՄԳԻՄՕ-ի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն բացատրել է, որ ամերիկյան կրթությունը ենթադրում է ԱՄՆ ազգային մշակույթի ներդրում: Դասընթացններն ավարտվելուն պես ուսանողները ցրվում են տարբեր երկրներ, և նման ծրագրերի ֆինանսավորումը հնարավորություն է ամերիկյան մշակույթը տարածել երկրի սահմաններից շատ հեռու:


Քաղաքագետը հավելել է, որ եթե նման շրջանավարտներին միավորող որոշակի կառույց հայտնվի, նրա անդամները կկարողանան տարբեր նախաձեռնություններ առաջ տանել նույնիսկ արտաքին քաղաքականության մակարդակով։ Մյուս կողմից, Հայաստանը Ռուսաստանին հնարավորինս մոտ երկիր է, և Վաշինգտոնին Մոսկվայի և Երևանի միջև կապերը թուլացնելու համար ձեռնտու է այնտեղ արևմտամետ տրամադրություններ հաստատել։ «Հայաստանն ավանդաբար մոտ է Ռուսաստանին, և այնտեղ ռուսամետ տրամադրություններ են տարածված։ ԱՄՆ-ում հետխորհրդային տարածքն իրեն ենթարկելուն ուղղված աշխատանքներ են տարվում»,- վստահեցրել է Օլենչենկոն:


Միևնույն ժամանակ, անգամ ամերիկացիներն իրենք են հոգնել Սպիտակ տան հակասական քաղաքականությունից։ ԱՄՆ քաղաքացիները ցանկանում են ազգային առաջնորդի դերում տեսնել այնպիսի մարդու, ինչպիսին Վլադիմիր Պուտինը է, վստահեցրել են The American Thinker լրատվամիջոցի լրագրողները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular