ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ բնակչության իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար պետք է ունենանք միջազգային մեխանիզմ. Ռասմուսեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ՝ ամենակարևոր քայլը կլինի, որ ԵՄ-ն առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա: Այս մասին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու որոշման չկատարմանը, Ջերմուկում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտի համաձայնության է եկել, որը կարող է նաև օգտագործվել որպես հարթակ կրիտիկական երկխոսության համար Ադրբեջանի իշխանությունների հետ: Գուցե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նախագահ Պուտինն ավտոկրատ է, բայց չեմ կարծում, որ նախագահ Ալիևը կցանկանա հայտնվել նույն իրավիճակում, ինչ նախագահ Պուտինն է, և համարվել միջազգային ագրեսոր, ուստի ևս մեկ անգամ ես կոչ եմ անում նախագահ Ալիևին վերացնել շրջափակումը անհապաղ»,- նշել է Ռասմուսենը:

Խոսելով ԼՂ-ում մարդկանց իրավունքների պաշտպանության և անվտանգության մասին՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ասել է. «Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասնենք տևական և արդար խաղաղության համաձայնագրի: Այդ համաձայնագրում շատ կարևոր տարր պետք է լինի՝ ԼՂ-ում բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքը: Եվ այդ իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար մենք պետք է ունենանք միջազգային մեխանիզմ, որը կմշտադիտարկի, կվերահսկի և կերաշխավորի դրանք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular