ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ. կա հետագա էսկալյացիայի վտանգ. Շոլց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, News.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Շոլցը նշել է,  որ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակով։ «Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ։ Կա հետագա էսկալյացիայի վտանգ։ Այդ են վկայում նախորդ ամիսների և շաբաթների իրադարձությունները։ Բնականաբար, չենք մոռանում նաև տեղում հումանիտար իրադրության մասին։ Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնել՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։

Շոլցը կարեւորել է Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը, երկու պետությունների բոլոր բնակիչների մարդու և փոքրամասնությունների իրավունքների պահպանումը՝ միջազգային նորմերին և պարտավորություններին համապատասխան։  «Ուստի Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը։ Դրա մի մասն է կազմում եվրոպական խաղաղապահ առաքելությունը: Ես ողջունում եմ, որ նախագահ Ալիևը հանդիպում է ունեցել իր հայ գործընկերների հետ։ Կա միասնական կամք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular