ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի զորքերն Արկտիկայում վարժանքների ժամանակ բախվում են խնդիրների հետ․ Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի զորքերը Արկտիկայում վարժանքների ժամանակ բախվում են կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների հետ, ինչը կարող է ազդել այնտեղ զորքերի ունակության վրա: Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հետաքրքրված են Արկտիկայով՝ կապված ուկրաինական հակամարտության եւ տարածաշրջանում ռուսական ու չինական ուժերի հզորացման հետ։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը, ուսումնասիրելով արկտիկական և ենթարկտիկական շրջաններում ռազմակայանների պատրաստվածությունը, եզրակացրել է, որ անբավարար ջանքեր են գործադրվում կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար։

Ինչպես նշում է Bloomberg-ը, թռիչքուղիները դառնում են անօգտագործելի՝ սառույցի հալվելու պատճառով։ Նաև ուժեղ ձնաբքի պատճառով ռադարային կայանքները խափանում են։

Բացի այդ, ըստ զինվորականների, ջերմաստիճանի հանկարծակի փոփոխությունները ազդում են մարդկանց բարոյական վիճակի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular