ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը խոսել է «Հյուսիսային հոսք»-ի վրա տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է «Հյուսիսային հոսք»-ի վրա դիվերսիայի հեղինակների մասին։ Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այն, որ դա ահաբեկչություն է, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, իմ կարծիքով՝ դա արդեն բոլորն են գիտակցել։ Ավելին, ահաբեկչությունը, միանգամայն ակնհայտորեն, կատարվել է պետական ​​մակարդակով, քանի որ նման գործողություններ ոչ պրոֆեսիոնալները չէին կարող անել»,- ասել է նա։

Բացի այդ, ՌԴ ղեկավարը հայտնել է, որ ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի վրա տեղի ունեցած ահաբեկչության վայրից 30 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է սյուն-ալեհավաք։ Նրա խոսքով՝ սյուն-ալեհավաքը գտնվել է այն նույն տեղում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular