ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն հերքել է ամերիկյան ԱԹՍ խոցելու մասին տեղեկությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական կործանիչները չեն կիրառել որևէ զենք և շփում չեն ունեցել ամերիկյան անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հետ, որն ընկել է Սև ծովը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ մարտի 14-ի առավոտյան Սև ծովի օդային տարածքում` Ղրիմի շրջանում, ՌԴ օդային տարածքի վերահսկման օդատիեզերական ուժերն արձանագրել են ՌԴ սահմանի ուղղությամբ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի թռիչք: Թռիչքն իրականացվել է անջատված հաղորդիչներով` խախտելով հատուկ ռազմական գործողության նպատակով հաստատված «օդային տարածքի օգտագործման» ժամանակավոր ռեժիմի սահմանները։

«Մոսկվայի ժամանակով ժամը 09.30-ի սահմաններում կտրուկ մանևրելու արդյունքում MQ-9 անօդաչու թռչող սարքը բարձրության կորստով անցել է անկառավարելի թռիչքի և բախվել ջրի մակերեսին։ Ռուսական կործանիչները չեն կիրառել որևէ զենք, շփում չեն ունեցել անօդաչու թռչող սարքի հետ և բարեհաջող կերպով վերադարձել են իրենց տեղակայման վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular