ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 մարտ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր, Սկյուռիկների պաշտպանության համաշխարհային օր, Իտալիայի Վալենսիա քաղաք՝ Ֆալյաս ամենամյա տոնակատարության առաջին օր, Բելոռուս՝ Սահմանադրության օր, Հունգարիա՝ Հեղափոխության օր, Ճապոնիա՝ Առատ տարվա օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1851 –ծնվել է շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ Ուիլյամ Միտչել Ռամզին:
1884 –ծնվել է աշուղագետ Վերդին:
1880- Լույս է տեսել «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը, որը ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թվականը:
1902 —ծնվել է խորհրդահայ գիտնական-ջերմաֆիզիկոս Տիգրան Մելքումյանը, որը հանդիսացել է առաջին խորհրդային դիզելային և ֆորսաժային շարժիչների նախագծող:
1919 - ծնվել է ամերիկահայ ջազի նշանավոր դեմքերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:
1921 - Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային:
1922-Երևանում բացվել է Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի առաջին դեկան է դարձել Սպանդրարատ Կամսարականը:
1924 – գործարկվել է Երևանի բամբակազտիչ գործարանը:
1935 - ծնվել է կրկեսի և էստրադայի նշանավոր դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:
1944 - պաշտոնապես հաստատվել է ԽՍՀՄ օրհներգը։
2002-Հայաստանի չորս բաշխիչ էլեկտրացանցերի միավորմամբ ստեղծվել է «Միասնական բաշխիչ էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը:
2005 –վախճանվել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցի ստեղծող Ռազմիկ Վասիլյանը:
2006-մեկնարկել է Ստամբուլի համալսարանի նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որը, ըստ թուրք մասնագետների, պետք է լույս սփռեր «հայկական հարցին առնչվող որոշ խնդիրների վրա»: Գիտաժողովին հրավիրել են նաև հայ պատմաբանների, ովքեր, սակայն, հրաժարվել են մասնակցել:
2007-«Արզնի»-ի արտադրած «Ark Land» հանքային ջուրն արգելվել է Կանադայում: - մայրաքաղաքի Էրեբունի համայնքում վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջև:
2011-Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում և պահանջել, որ վերադարձնի հայ ժողովրդին ձայնը և իր ձայնի իրավունքը:
2017- Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր համագումարը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 44 – սպանվել է Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը:
493 —թագավոր Թեոդորիխը հիմնադրել է օստգոթերի պետությունը Ռավեննե մայրաքաղաքով:
1493 —Կոլոմբոսի առաջին արշավախմբի երեք նավերից երկուսը վերադարձել են Եվրոպա իրենց հետ բերելով առաջին հնդկացիներին:
1603 —ֆրանսիացի հետազոտող Սեմուել դե Շամպլենի արշավախումբը սկսել է իր առաջին արշավը Կանադա:
1812 —Կալիֆորնիայում հիմնադրվել է առաջին ռուսական բնակավայրը՝ Ռոսս գաղութը:
1813 —ծնվել է բրիտանացի բժիշկ, համաճարակաբանության հիմնադիր Ջոն Սնոուն:
1820 - Մենը դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։
1867 —կնքվել է ավստրո-հունգարական համաձայնագիրը, ըստ որի Ավստրիական կայսրությունը վեր է ածվել դուալիստական Ավտրո-Հունգարիա պետության:
1892 - ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրել է առաջին շարժասանդուղքը՝ էսկալատորը:
1892 – հիմնադրվել է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:
1915 —Գերմանիայում ընդունվել է Դոկտոր Գելֆանդի հռչակագիրը, որը նախատեսում էր աջակցել հեղափոխականներին, մասնավորապես բոլշևիկներին Ռուսաստանում, տապալել կայսրությունը և դուրս բերել այդ երկրին պատերազմից:
1917-Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից իր եղբայր Միխաիլ Ալեքսանդրովիչին փոխանցելով այն:
1927 —ԽՍՀՄ-ում սկսվել է ԴնեպրոԳԷՍ-ի շինարարությունը:
1932 —Բի-Բի-Սին իր առաջին հաղորդումն է տվել Ռիդժենտ փողոցի վրա գտնվող իր նոր շենքից:
1937 —Չիկագոյում բացվել է առաջին դոնորական արյան բանկը:
1937 –վախճանվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը:
1938-Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նավթ են հայտնաբերել:
1939-Չեխոսլովակիան օկուպացվել է Գերմանիայի կողմից:
1975 –ծնվել է բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովը:
1985 —գրանցվել է առաջին դոմենը .com-ում՝ symbolics.com-ը:
1990-որպես ԽՍՀՄ առաջին նախագահ Միխաիլ Գորբաչովը հանդիսավոր երդում է տվել:
Կ.Խաչիկյան