ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ահաբեկում է ժողովրդին և վարկաբեկում բանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երեկվա 4 ժամանոց ասուլիսը կարելի է ընդամենը մեկ բառով բնութագրել՝ սեփական ժողովրդի ահաբեկում։

Հայտարարելով, թե հետագա ռազմական էսկալացիայի վտանգ կա Հայաստանում և Արցախում, արձանագրելով, որ Ադրբեջանը կոշտացնում է իր հռետորաբանությունը և նորանոր պահանջներ առաջ քաշում, իսկ Հայաստանի ներկայացրած խաղաղության պայմանագրի սկզբունքները պարզապես ջնջում և ետ ուղարկում, Նիկոլ Փաշինյանը ըստ էության, ողջ հանրությանը, Արցախին և Հայաստանի բնակչությանը սպառնում էր նոր պատերազմով, ընդցմին, գրեթե բաց տեքստով հայտարարելով, թե իր վրա այդ դեպքում հույս չդնեն։

Ավելին, Փաշինյանը նաև ամբողջ ասուլիսի ընթացքում այդպես էլ չասաց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» տերմինները, ընդամենը ներկայացրեց Ադրբեջանում գործածվող «ԼՂ ժողովրդի ներկայացուցիչներ» արտահայտությունը՝ այդ կերպ նվազեցնելով Արցախի սուբեկտայնությունը և արձանագրելով, որ ինքը դեմ չէ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն։

Ողջ ասուլիսի ընթացքում Փաշինյանը մի կողմից փորձում էր արդարացնել իր կուսակիցների կոռուպցիոն գործարքները, մյուս կողմից էլ հրեշավոր դավադրություններ նյութում սեփական ժողովրդի դեմ՝ քարոզ տանելով բանակի և հայ առաքելական եկեղեցու դեմ։

Նա հայտարարել է, թե 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն։ Պատերազմից գրեթե 2,5 տարի անց հատուկենտ զինվորականներ են ձերբակալվել, այն էլ կոնկրետ մեղադրանքներով, կոնկրետ թերացումներով, և նման հայտարարություն անող իշխանություն կրող անձը պարտավոր էր կամ փաստեր բերել, կամ էլ հայտարարել, որ ինքը ոչ կոմպետենտ է և չի կարողանում ղեկավարել երկիրն ու բանակը, փոխարենը այս կերպ նա փորձում է հանրության աչքում նսեմացնել հայ զինվորին և Հայաստանի զինված ուժերը, այն էլ իր իսկ նշած հնարավոր էսկալացիայի ֆոնին, ինչը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես գնացել է գործարքի Ադրբեջանի և Թուրքիայի հետ և ամեն ինչ անում է ոչ միայն Արցախը Ադրբեջանին հանձնելու, այլև թուրք-ադրբեջանական տանդեմի մյուս բոլոր պահանջները կատարելու ուղղությամբ, իսկ միակ խոչընդոտն առայժմ մնացել է հայ ժողովուրդը, որին էլ ինքնամոռաց ահաբեկում է։

Լուիզա Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular