«Անդրկովկասի ապագան կանխորոշված է. ԱՄՆ–ի պատճառով Ադրբեջանը կարող է անհետանալ աշխարհի քարտեզից»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIarex.ru–ն գրում է, որ անցել է այն դարաշրջանը, երբ «հեռավոր» խաղացողները կարող էին ազդել Անդրկովկասում կատարվողի ամեն ինչի վրա։ Այդ մասին Հանրայինի մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ, Մերձավոր Արևելք-Կովկաս հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը։ «Անդրկովկասի ապագան կանխորոշված է, այնտեղ ամեն ինչ դետերմինացված է։ Արտաքին խաղացողները, բացի Իրանից, Թուրքիայից և Ռուսաստանից, հեռվից խաղացողներ են: Անցել է այն դարաշրջանը, երբ նրանք կարող էին ազդել իրադարձությունների ընթացքի վրա»,- ասել է Տարասովը։
«Երկրորդ կետը Ռուսաստանի շրջադարձն է դեպի արևելք, և Ռուսաստանի համար Կովկասի երկրների պետական վերակազմավորման հարցը իսկապես դարձել է օրակարգային։ Դժվարանում եմ ասել, թե արդյո՞ք Անդրկովկասի ներկայիս պետությունները կմնան այն սահմաններում, որոնցում կան այսօր։ Հետագայում միանգամայն հնարավոր է, որ նոր կազմավորում հայտնվի»,- կարծիք է հայտնել փորձագետը։
Տարասովը չի բացառել նաև բացասական սցենարը, քանի որ ԱՄՆ-ն առաջ է մղում Ադրբեջանի և Իրանի համար այսպես կոչված բաժանված ժողովուրդների նախագիծը։ «Եթե նրանք կարողանան դա իրականացնել և ոտքի հանել իրանցի ադրբեջանցիներին... Ադրբեջանը կարող է անհետանալ աշխարհի քարտեզից»,- ենթադրել է Տարասովը։
Թուրքիայի համար նույնպես բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվում: Փորձագետի կարծիքով, այդ երկիրը «բալանսավորում է աշխարհաքաղաքական փլուզման եզրին»։ «Ամերիկացիները չեն հրաժարվում աջակցել քրդական գործոնին, և եթե նրանց հաջողվի հասնել ինքնավարության Թուրքիայի տարածքում, ապա Հայաստանին արդեն սահմանակից կլինի մեկ այլ պետության հետ։ Բացի այդ, թուրքական ԶԼՄ-ները քննարկում են տարածաշրջանի պետությունների, օրինակ Ադրբեջանի և Թուրքիայի անվանափոխության հարցը»,- հավելել է Տարասովը։
Նա ընդգծել է, որ երես թեքելով Ռուսաստանից Անդրկովկասը հայտնվել է մեծ Մերձավոր Արևելքի գոտում, և այսօր Անդրկովկասի պետությունները կախված են այդ տարածաշրջանի իրավիճակից։ Սակայն իրավիճակը փոխվում է, և Վրաստանի ղեկավարությունը դա հասկանում է։ «Վրացական ղեկավարությունը խորապես գիտակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները, որից հետո Ռուսաստանը կշրջվի դեպի հարավ, և ստիպված կլինի ստեղծել միասնական անվտանգության համակարգ։ Բայց դա հեռանկարային հարց է»,- կարծիք է հայտնել փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը