ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի՝ երկրաշարժերից տուժած նահանգներում ջրհեղեղներ են, կան զոհեր և անհետ կորածներ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում, որոնք վերջերս տուժել են հզոր երկրաշարժերից։ Տարերային աղետի հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ։ Եվս հինգ մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է AP-ն։

Թուրքիայի հարավ-արևելքում նախօրեին հորդառատ անձրևներ են տեղացել։ Արդյունքում ջրի տակ են անցել բնակելի թաղամասեր։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են ջրում լողացող մեքենաներ և նույնիսկ տներ: 

Թուրքիայի աղետների կառավարման գործակալությունը հայտնել է, որ երկու նահանգներում ավելի քան մեկ տասնյակ պրոֆեսիոնալ ջրասուզակներ ներգրավված են փրկարարական աշխատանքներում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular