ԵԱՏՄ-ում ապրիլի 1-ից ապրանքների անմաքս ներմուծման շեմը 1000 եվրոյից կարող է դառնալ 200 եվրո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինայի խոսքով՝ ներկայիս 1000 եվրո գումարի երկարաձգման հարցը չի քննարկվել։ Այդ մասին նա լրագրողներին հայտնել է չորեքշաբթի օրը։
«Եթե հարցը չքննարկվի և համապատասխան որոշումներ չընդունվեն, ապա ապրիլի 1-ին շեմը կվերադառնա նախկին մակարդակ՝ 200 եվրո փոխադրողի կամ փոստային առաքումներով փոխադրվող ապրանքների համար, և 500 եվրո այն ապրանքների համար, որոնք որպես ուղեբեռ ներկրվում են տրանսպորտի բոլոր տեսակներով՝ բացառությամբ օդային տրանսպորտով կամ ոտքով»,- ասել է Իյա Մալկինան։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 28-ից ԵՏՀ-ն ժամանակավորապես հինգ անգամ բարձրացրել էր անձնական օգտագործման ապրանքների ներմուծման անմաքս շեմը՝ 200 եվրոյից մինչև 1000 եվրո, կանոնը գործում էր մինչև անցյալ տարվա հոկտեմբերի 1-ը։ Աշնանը որոշվեց պահպանել այս մակարդակը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։
Ինչպես վերջերս հայտարարեց ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Ռուսաստանի Դաշնությունը կողմ է 200 եվրոյի շեմին վերադառնալուն։