ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանը ակտիվ գործունեություն է ծավալում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը վերջին շրջանում չափազանց ակտիվ գործունեություն է ծավալում։ Թեպետ կուսակցությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրեթե կասկած չկա, որ «Ապրելու երկիրը» մասնակցելու է Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, և լուրջ հայտ է ներկայացնելու։

Ակտիվ են թե՛ կուսակցության, թե՛ Մանե Թանդիլյանի սոցիալական էջերը, որտեղ պարբերաբար տեղեկություններ և տեսանյութեր են հայտնվում։ Կուսակցության նախագահը հանդիպումների շարք է սկսել տարբեր շերտերի հետ, օրերս էլ հանդիպել է Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, որտեղ ներկայացրել է իր պատկերացումները երկրի ապագայի, երիտասարդների ու կանանց դերի մասին։

«Երիտասարդներն են երկրի ապագան, նրանք են փոփոխություն բերողը, արժեքներ կրողն ու փոխանցողը։ Սրանում համոզվում եմ օր օրի՝ մեր երիտասարդների հետ շփվելով և նրանց կարիքներն ու մտահոգությունները լսելով։ Հայաստանում ֆրանսիական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո առավելապես ամրապնդվեց այն գաղափարը, որ մեզանում օր առաջ պետք է բացահայտվի ու նպատակային օգտագործվի եղած ներուժը։ Իսկ այդ ներուժն այս ֆանտաստիկ մտածողությամբ, ազգային արժեհամակարգով, բանիմաց ու խելացի երիտասարդներն են»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Ուշագրավ է, որ հանդիպումների զգալի մասն անցկացվում է արևմտամետ սեգմենտի հետ, Մանե Թանդիլյանը մշտապես ջերմ ու աշխատանքային հարաբերություններ է ունեցել թե՛ արևմտյան կառույցների, թե՛ Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ, ինչը վկայում է, որ կուսակցությունը խնդիր է դրել աշխատել բոլոր կողմերի հետ՝ հնարավորինս լայն ընդգրկում հաղորդելու, Հայաստանի համար առավելագույն արդյունքի հասնելու համար։

Անի Պապյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular