ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական երթուղի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Dzen.ru-ն գրում է, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին իր տարածքով ստեղծել առևտրային լոգիստիկ միջանցք հետագա ելքով դեպի Սև ծով։ Իբր, Հնդկաստանին ավելի հարմար կլինի նման կերպ իր ապրանքներն արտահանել Ռուսաստան և Եվրոպա։
Կարելի է հասկանալ Երևանի ցանկությունը: Այժմ, երբ նախկին համաշխարհային տնտեսական շղթաները փլուզվում են, ակտիվորեն ստեղծվում են նորերը։

Հնարավորությունների պատուհանը երկար բաց չի մնա։ Այժմ կարևորը մեխանիզմների ապահովումն է, որոնք օգտակար կլինեն գալիք տասնամյակների ընթացքում: Եվ հիմա Հայաստանը ցանկանում է իր վրա վերցնել Հարավային Ասիայից Եվրոպա և Ռուսաստան առևտրային հոսքերի մի մասը։ 


Սակայն մեզ համար այդ գաղափարը կասկածելի է։


Այս պահին «Հյուսիս-Հարավ» միջանցքն է վերջապես սկսել զարգանալ։ Եվ երեք տարբեր տարբերակներով՝ Կասպից ծովով, Ադրբեջանով և Թուրքմենստան/Ղազախստանով: Նման երթուղին ընդհանուր առմամբ լավ է գործում, թեև դեռ շատ աշխատանք կա անելու ենթակառուցվածքային սահմանափակումները վերացնելու համար։ Եվ, իհարկե, կա Անդրիրանական ջրանցքի հավակնոտ նախագիծը, որը ձգձգվում է ավելի քան մեկ դար։ Հնդկաստանից Ռուսաստան առանց վերաբեռնման նման ջրային ճանապարհը «Հյուսիս-Հարավ» լոգիստիկան բոլորովին նոր մակարդակի կբերի։


Ինչո՞ւ Հայաստանի կողմից Ռուսաստանին առաջարկվող տարբերակը պարզ չէ։ Այն ունի և՛ տնտեսական, և՛ քաղաքական վտանգներ։ Երևանը ցանկանում է, որ երթուղին Հնդկաստանից Իրանով հասնի Հայաստան, իսկ հետո Վրաստանի տարածքով դեպի Սև ծով: Ընդհանրապես, շատ բաներ են իրար գլխի դիզված:


Տնտեսական խնդիրն այն է, որ այդ երթուղին կկարողանա նորմալ գործել մեկ ուղղությամբ՝ Հնդկաստանից Ռուսաստան։ Հակառակ ուղղությամբ դժվար է պատկերացնել, որ վրացական նավահանգիստները մեր ապրանքները կընդունեն հետագա արտահանման նպատակով։ Բացի դա, իսկ ինչո՞ւ ապրանքը քարշ տալ Նովոռոսիյսկ, հետո ծովով բերել Վրաստան։ Շատ ավելի հեշտ է բեռը անմիջապես բեռնել Աստրախանի նավահանգստում և ուղարկել Իրան։ Եվ ավելի էժան է և ավելի արագ:
Քաղաքական վտանգները, կարծում եմ, ակնհայտ են բոլորի համար։ Վրաստանը ցանկացած պահի կարող է արգելափակել ապրանքների տարանցումը, և այդ դեպքում բավականին դժվար է հոսքերը վերակողմնորոշել դեպի այլ երթուղիներ։


Եվ ընդհանրապես, այդ նախագիծը Ռուսաստանի համար առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում։ Կարծում եմ, եթե Երևանը համապատասխան առաջարկ ուղարկի դրա իրականացմանը մասնակցելու համար՝ դիվանագիտորեն կմերժվի։ Այժմ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն Հյուսիս-Հարավ միջանցքի ենթակառուցվածքային սահմանափակումների վերացման վրա։ Այնտեղ շատ գործ կա անելու։ Իսկ հաջորդ փուլում պետք է սկսել Անդրիրանական ջրանցքի կառուցումը, ինչպես նաև Վոլգայով բեռնափոխադրումներ ստեղծել, որպեսզի նավը կարողանար գետով Աստրախանից հասնել Սանկտ Պետերբուրգ և, համապատասխանաբար, հետ գնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular