ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համբերությունը օգուտներ կտա. «Վերին Լարսի» ծանր լայնացումը կարելի է անց կացնել հանուն հետագա երկարատև դրականի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akcent.site–ն գրում է, որ Վերին Լարսի անցակետի վերակառուցումը կորոշի Հյուսիսային Օսիայի հետագա տարիների տնտեսական կյանքը։ Անհարմարությունը պետք է դիմանալ, բայց հետո, խոստանում են, որ թե առևտուրը և թե լոգիստիկան կբարելավվի:
 Հակառակ լուրերի շինարարության ընթացքում սահմանը չի փակվի, միայն կպակասեցվեն երթուղիների թիվը, այն էլ միայն բեռնատարների համար, մարդատար մեքենաներն ու ավտոբուսները կշարունակեն աշխատել նախկինի պես:


Պարզապես պետք է սպասել այդ վերակառուցման ավարտին, առանց դրա անհնար է: Վերին Լարսում ավտոմեքենաների հոսքը վերջին տասը տարվա ընթացքում աճել է 15 անգամ։ Սահմանային անցակետն այժմ ամենաբանուկներից մեկն է Ռուսաստանում։ Պիկ օրերին երկու ուղղություններով անցնում է ավելի քան 3 հազար ավտոմեքենա։
Մեքենաների և ավտոբուսների հերթը գրեթե վերացվել էր դեռ 2022 թվականին, երբ բացվել էին 12 նոր երթևեկի գոտի և ներդրվել էր էլեկտրոնային հերթ։ Վերակառուցումից հետո կհայտնվեն բեռնատարների համար նախատեսված 12 նոր գոտիներ։


 Օսիայի իշխանությունները խոստանում են նվազագույնի հասցնել Վերին Լարսի մասնակի փակման բացասական կողմերը։ Բեռնատարները կբաժանվեն սպասահրապարակների միջև, որպեսզի սահմանին հերթեր չլինեն, հրահանգել է Սերգեյ Մենյայլոն։


 Վերին Լարսի վերակառուցումից հետո վերջապես հնարավոր կլինի Վլադիկավկազում ստեղծել խոստացված առևտրային և լոգիստիկ կլաստերը։ Այստեղ կկառուցվեն Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Հայաստանի ապրանքների ցուցասրահներ։ Զուգահեռ ներկրողները, ըստ երևույթին, արդեն հաճույքից ձեռքերն են շփում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular