ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը փորձում է ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա․ Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի բոլոր պարտավորություններն ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ․ բավական է նայել փաստաթղթին ու հասկանալ, թե ինչ պարտավորություններ կան, և որոնք չկան։

«Ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն էսկալացիան և կայունացնեն իրավիճակը տեղում: Նրանք դա անում են իրենց պատասխանատվության գոտում: Իհարկե, շատ բան կախված է նաև բոլոր ներգրավված կողմերի գործողություններից և հայտարարություններից: Մենք կարծում ենք, որ այդ հայտարարությունները պետք է լինեն կառուցողական և ուղղված լինեն ընդհանուր հաջողությանը»,- ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով, ՌԴ ԱԳՆ հայտարարությունների հետեւում հաճախ մանրակրկիտ ջանքեր, տիտանական աշխատանք է՝ ուղղված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։

«Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որն ընդունվել է Պրահայի գագաթնաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո։ Ուստի հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրներին պատասխանատվության ենթարկելու փորձերը»,- ասել է Զախարովան։

Հարցին, թե Ռուսաստանը պետք է արդյոք պաշտպանի Ղարաբաղը, եթե Ադրբեջանը ցանկանում է վերահսկողության տակ առնել խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքները, Զախարովան պատասխանել է, որ ինքը կարող է միայն մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular