ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց է «Հաւք 2023» ԱԹՍ մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս շաբաթ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը հայտարարություն տարածեց 2023 թ․ սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում երրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթի անցկացման մասին։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նիւթերի սփռում։

Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված հղմամբ և ընդունվում են մարտի 16-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։

«Բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», - նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Մրցույթի կազմակերպիչ՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը

Գործընկերներ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular