ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին որոշել է Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրատվությամբ հանձնել Պետական եկամուտների կոմիտեին։

Թուրքիային սահմանակից «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում նշված շենք-շինություններն ու հողատարածքներն օգտագործվելու են մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար:

Այս տեղեկությունն, ի դեպ, տևական ժամանակ թաքցվել է հանրությունից, և միայն «Հետքն» է բացահայտել ՀՀ գործող վարչախմբի հերթական դավադրությունը։ Մեծամոր խոշորացված համայնքի ավագանին որոշումը կայացրել է փետրվարի 17-ին՝ 20 կողմ, 0 դեմ ձայներով։ Ընդ որում, ավագանու անդամներին անգամ հարկ չեն համարել լրիվությամբ բացահայտել հսկա տարածքներն ու շինությունները ՊԵԿ-ին փոխանցելու իրական պատճառները։ Ասել են քվեարկեք, և քվեարկել են։

ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ Արմավիրի մարզի «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով է ՊԵԿ-ը դիմել Մեծամորի համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքերն ու հողամասը ՊԵԿ-ին հանձնելու համար: «Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում՝ մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար»,- նշվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի կողմից տրամադրված պատասխանում:

Մարգարա գյուղը Թուրքիայի Ալիջան գյուղից մոտ 500 մետր է հեռու: Երկու պետություններին բաժանում է միայն Արաքս գետը, որի վրա կառուցված կամուրջն էլ կապում է իրար: Այս տարվա փետրվարին Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից տուժած բնակիչներին Հայաստանից հումանիտար օգնություն էր ուղարկվել: Օգնությունը տեղափոխող բեռնատարներն անցել են հայ-թուրքական սահմանով՝ Մարգարա-Ալիջան հատվածով, այսինքն՝ «Մարգարա» անցակետով։

Մինչ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է Հայաստանի դեմ իր դավադրությունը, աննախադեպ ճնշումները և Լաչինի միջանցքի գրեթե 100-օրյա շրջափակումը, փաշինյանական վարչախումբն ինքնամոռաց և տենդագին պատրաստվում է բացել Թուրքիայի հետ սահմանը, ինչից հետո թուրքական տնտեսական և քաղաքական էքսպանսիան արդեն տեխնիկայի հարց է։ Հատկապես, որ Հայաստանը չունի տնտեսական, քաղաքական, օրենսդրական և ռազմական հակակշիռներ այդ էքսպանսիային հակազդելու համար։

Արման Եգանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular