ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի և Սի Ծինփինի 4,5 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը Կրեմլում տեւել է 4,5 ժամ։ Այսօր Պուտինն ու Սի Ծինփինը ոչ պաշտոնական բանակցություններ են վարել, որից հետո նախատեսվում է քաղաքական գործիչների հանդիպումը ընթրիքի ժամանակ։

Ավելի վաղ մամուլի հետ շփման ընթացքում ՉԺՀ-ի ղեկավարն ասել էր, որ ծրագրում է ռուս գործընկերոջ հետ քննարկել «միջազգային թեմաներ» և ռազմավարական համագործակցության զարգացման ծրագիր։ Իր հերթին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կխոսեն Ուկրաինայում տիրող իրավիճակի և հակամարտության կարգավորման չինական ծրագրի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular