ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանցում հայտնվել Է Ռադայի պատգամավորների ծեծկռտուքի տեսագրությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արտախմբակցային պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը Գերագույն ռադայի լիագումար նիստի ժամանակ կռվի մեջ Է մտել «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության անդամ Դմիտրի Կոլեսնիկովի հետ: Միջադեպի տեսագրությունը հունիսի 15-ին հրապարակել Է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, տեղեկացնում Է Արմենպրեսը:

Տուրուդմփոցը տեղի Է ունեցել, երբ Կոլեսնիկովը պահանջել Է ներկայացնել եւ ընդունել որոշում Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովոյի վերընտրությունների մասին:Պատգամավորն իր ճառն արտասանել Է ռուսերեն: Պարասյուկը փորձել Է ուժով ընդհատել ելույթը, բայց նրան շրջապատել են «Ընդդիմադիր դաշինքի» մի քանի ներկայացուցիչներ եւ սկսել են խփել:

Արտախմբակցային պատգամավորը պաշտպանվել Է ձեռքերով, բայց ընդհարման ընթացքում պատռել են նրա հոնքը եւ ջարդել քիթը: 

«ՌԻԱ Նովոստի Ուկրաինան» նշում Է, որ Ռադայի նիստին ներկա Էր Նիդեռանդների պատվիրակությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular