ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության տարօրինակ շրջաբերականը. Իրավապահները չեն ճանաչում իրենց ղեկավարներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հետհեղափոխական» Հայաստանում ոստիկանները չեն ճանաչում սեփական ղեկավարներին, նույնիսկ դեմքով չգիտեն՝ ովքեր են։

Նման կարծիք կարող է ստեղծվել՝ ծանոթանալով ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանի՝ օրերս տարածած գաղտնի շրջաբերականին։ Մեր տրամադրության տակ հայտնված որոշման համաձայն, ոստիկանության շտաբի պետը կենտրոնական պալատի ծառայությունների, մարզային վարչությունների և ենթակա բաժինների ղեկավարներին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված ոստիկանները ճանաչեն ՆԳՆ ղեկավարությանը՝ այդ նպատակի համար օգտվելով պաշտոնական կայքից և սոցցանցերի պաշտոնական էջերից։

Նոնսենս է, իհարկե, որ ոստիկանության անձնակազմը չի ճանաչում սեփական ղեկավարությանը։ Մյուս կողմից, այս իշխանությունների օրոք բնավ էլ տարակուսելի չէ։ Թերևս, ոստիկանության շտաբի պետը մտավախություն ունի, որ ոստիկանները չեն ճանաչի սեփական ղեկավարներին, կքաշքշեն կամ բերման կենթարկեն նրանց։ Ամեն ինչ հնարավոր է...

No description available.

Արման Գալստյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular