ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական համակարգում քաոս է. Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ առկա չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավել ևս գործը կարճելու համար «արարքն ընդունել» համոզելու, իրավապահների պայմաններն ընդունելուց վերջինիս հրաժարվելու մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում։ 

Ավելին՝ քրեական վարույթով, որը, ըստ ամենայնի, նկատի է ունեցել տեղեկատվությունը տարածողը (քանի որ հրապարակումներում վարույթը կոնկրետ նշված չէր), Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի, ինչի մասին նա տեղեկացվել է գրավոր։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:


Վարույթը դեռ դատարան ուղարկված չէ, գտնվում է նախաքննության փուլում: Դատալեքս իրավական տեղեկատվական համակարգում, որտեղ միայն դատարան ուղարկված գործերն են, Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ առկա չէ: 


Տարօրինակ է, որ Սաղաթելյանը ևս չի արդրադարձել իր վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը: Գուցե, քաղաքական առումով այդպես ավելի հարմար է: 
Երևույթը՝ ապատեղեկատվություն տարածելը, իրավագիտակից հասարակություն ունենալուց հեռացնում է: Իհարկե, իրավական համակարգում քաոս է, եթե ոստիկանության բաժնում փաստաբան են ծեծում, բառի բոլոր իմաստներով, անչափասների նկատմամբ բռնություն են կիրառում, ապա զարմանալի չէ, որ տուժողի վրա ևս ճնշում գործադրվի, սակայն դա Իշխան Սաղաթելյանին չէր վերաբերի:

Քաղաքականության հետ առնչվող, հանրային հնչեղություն ունեցող գործերով նման վարքագիծը կիրառելի չէ: Բացի այդ, եթե Սաղաթելյանը որևէ գործով ունենա մեղադրյալի կարգավիճակ, որտեղ ինչ-որ ձևով ճնշումների հավանականություն կա, ապա պետք է  գլխավոր դատախազն ԱԺ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ներկայացնի, որին էլ պետք է ԱԺ հավանություն տա: Սաղաթելյանը ԱԺ պատգամավոր է և ունի անձեռմխելիության կարգավիճակ:


Նման տեղեկությունները սովորաբար տարածվում են կամ այդ անձին շուրջ ինչ-որ բան ստեղծելու և նրան մոռացության չմատնելու համար, կամ էլ հասարակության ինչ-որ շերտի ցույց տալու համար, որ բոլորը պատժվում են: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular