ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են բժիշկները զույգերին խորհուրդ տալիս առանձին քնել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից:

Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի Քնի և դեպրեսիայի լաբորատորիայի մասնագենտները:

Կենտրոնի տնօրեն Քոլին Քարնեյը խորհուրդ է տալիս գիշերներն առանձին անցկացնել: Իր կարծիքը նա բացատրում է քուն մտնելու ընթացքում այլ մարդու մոտ գտնվելու ազդեցությամբ:

Քարնեյն նշում է, որ երբ մասնագետները սկսել են ուսումնասիրել ուղեղի աշխատանքը համատեղ քնի ընթացքում, հայտնաբերել են, որ միասին քնող զույգը չի ընկղմվում խոր քնի մեջ, ինչը շատ կարևոր է օրգանիզմի վերականգման համար: Զույգի մոտ գտնվելը շեղում է մյուսի ուշադրությունը և խանգարում սուզվել խորը քնի փուլի մեջ:

Որպես փաստարկ Քոլին նաև ներկայացնում է հարցումների օրինակը, համաձայն որի, ներդաշնակ հարաբերություններ ունեցող հարցված զույգերի 40% հայտարարել են, որ նախընտրում են առանձին քնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular