ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել Ուկրաինային միջուկային բաղադրիչով զենքի մատակարարմանը․ Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթե ​​Միացյալ Թագավորությունը Ուկրաինային մատակարարի աղքատացված ուրանային արկեր, ապա Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի պատասխանել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այսօր հայտնի դարձավ, որ Միացյալ Թագավորությունը, այս երկրի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալի միջոցով, հայտարարել է Ուկրաինային ոչ միայն տանկերի, այլև աղքատացված ուրանով արկեր մատակարարելու մասին, կարծես թե Արևմուտքն իսկապես որոշել է Ռուսաստանի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացին, սակայն արդեն ոչ թե խոսքով, այլ գործով»,- ասել է Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի  հետ բանակցություններից հետո։

Նա հավելել է. «Բայց այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ եթե այս ամենը տեղի ունենա, ապա Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան կերպով արձագանքել, նկատի ունեմ, որ հավաքական Արևմուտքն արդեն սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել»:

Պուտինը նշել է, որ Մեծ Բրիտանիայի այս մտադրության մասին հաղորդագրություն է ստացել Սի Ծինփինի  հետ բանակցությունների ժամանակ, ում հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ուկրաինայում չինական կարգավորման պլանի իրականացման հնարավորության հարցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular