ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 մարտ)

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, Պակիստան՝ Պակիստանի օր, Ուգանդա՝ Ծառ տնկելու օր, Ռուսաստան՝ Ավիաշտուրմանի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1903 - ծնվել է  ազգությամբ հայ գեներալ-մայոր Սերգեյ Կազբինցևը։
1915- ծնվել է  արձակագիր, լրագրող Վազգեն Ամիրբեկյանը։
1918-քանի դեռ Անդրկովկասյան կոմիսարիատը Տրապեզունդում անպտուղ բանակցություններ է վարել օսմանյան կայսրության հետ թուրքական բանակը մեկը մյուսի հետևից գրավել է Էրզինդժանը, Էրզրումը և Վանը և հասել 1914 թվականի սահմաններին։
1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում սկսվել են լայնամաշտաբ ռազմական գործողություններ, Տերտերի ճակատում հայերը անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, կռիվ է բռնկվել Չայլի գյուղում։ 
1951 - ծնվել է  վիրաբույժ Արմեն Աթաբեկյանը։
1988-ՍՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել են  «Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 1988-1995 թվականների արագացված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշումը։                         
-հետագա մասսայական բողոքները կանխելու նպատակով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Երևան քաղաք են մտցվել լրացուցիչ զորքեր, որոնք փակել են քաղաքի կենտրոնը։
1993-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մարտակերտ-Աղդամ ռազմական խոշոր նշանակություն ունեցող ճանապարհը:
1999- վավերացվել է Հայաստանի ազգային ռադիոյի և Արցախի հեռուստառադիոյի համագործակցության պայմանագիրը:
2005-Հայաստանի մաքսային պետական կոմիտեի վարչական շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան  տեղի է ունեցել պայթյուն։ 
2012-Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներից 80-ը ներգրավվել են Երևանի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում:
2014 -«Հարսնաքարի» գործով  զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի չափով։
2015-ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։
2017 —վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը։ 
2018-«Մերժիր Սերժին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։
2021-Պատերազմի ավարտից 134 օր անց Ազգային ժողովը վերացրել է ռազմական դրությունը Հայաստանում: Նախագիծը ներկայացրել են ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


809 –վախճանվել է  աբասյան խալիֆ Հարուն ալ Ռաշիդը։
1084 —գերմանական թագավոր Հենրիխ 4-րդը զավթել է Հռոմը։
1155 —Յուրի Դոլգորուկինը զավթել է Կիևը և այնտեղ գահ բարձրացել։
1401 - Լենկթեմուրն ասպատակել է Դամասկոսը։
1494 –ծնվել է  գերմանացի գիտնական և լեզվաբան Գեորգ Ագրիկոլան, որը հանդիսանում է միներալոգիայի հայրերից մեկը։
1603- վախճանվել է Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Եղիսաբեթ 1-ինը։
1753- Ռուսական կայսրությունում վերացվել է մահապատիժը:
1776 —Աննա Ռոբեր Ժակ Թյուրգոն ֆրանսիայում հիմնադրել է  Caisse d'Escompte էմիսիոն բանկը։
1776 —վախճանվել է անգլիացի գիտնական, քրոնոմետրի ստեղծող Ջոն Հարրիսոնը։ 
1773 - վախճանվել է  անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։
1782 - ծնվել է  ազգությամբ ռուս իտալացի նկարիչ Օրեստ Կիպրենսկին։
1794 —Ռեչ Պոսպոլիտայի տարածքում սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։
1801 —Միխայլովյան պալատում դավադրության արդյունքում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը։
 1802 —անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրեվնիկը ստացել է շոգեքարշի առաջին արտոնագիրը։
1808 - ծնվել է  իսպանա-ֆրանսիացի սոպրանո Մարիա Մալիբրան։
1864 —վախճանվել է ռուս քիմիկոս, դեղագործ Կարլ Կլաուսը, որը հանդիսանում է ռուտենիում էլեմենտի հայտնագործողը։
1873 —ծնվել է շվեյցարացի բժիշկ նյարդաբան, հոգեբան Էդուարդ Կլապարեդը, որը հանդիսանում է մանկական հոգեբուժության  ստեղծողներից մեկը։ 
1882 - վախճանվել է  ամերիկացի բանաստեղծ և դիրիժոր Հենրի Լոնգֆելոն։
- Բեռլինում գերմանացի գիտնական Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման մասին: 
1887 - վախճանվել է  ռուս նկարիչ Իվան Կրամսկոյը։
1896 - Ալեքսանդր Պոպովն ուղարկել է առաջին ռադիոազդանշանը։
1898- վաճառվել է «Ուինտոն» մոդելի (գինը 1000 ամերիկյան դոլլար) առաջին ամերիկյան ավտոմեքենան:
1905 - վախճանվել է  ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը։
1921 - ծնվել է  ռուս շախմատիստ, գրոսմաստեր Վասիլի Սմիսլովը։
1930 —գաճաճ մոլորակ Պլուտոնը ստացել է իր ներկայիս անունը։ 
1946 — վախճանվել է ռուս գրոսմաստեր, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը։ 1949- առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ է ստացել ոչ ամերիկյան ֆիլմը՝ անգլիական «Համլետը»:
1955- ԱՄՆ-ում տեղադրվել է առաջին ծովային նավթաշտարակը:
1972- կայացել է «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:
1999 - Մոնբլանի թունելում բռնկված հրդեհից զոհվել է 38 մարդ։
1999-ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծել Հարավսլավիայի ռազմական և քաղաքացիական կառույցները՝ ներառյալ մայրաքաղաք Բելգրադում։
2003 —առաջին անգամ կշռվել է հեռավոր սև անցք։
2005 —Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ժողովրդական հուզումներից հետո խորտակվել է նախագահ Ասկար Ակաևի ռեժիմը։ 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular