Գուշակություն սուրճի մրուրով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ1.Կամար | Առողջության վատթարացում, որը սպառնամ է կարիերային կամ ծրագրերի իրականացմանը: Հնարավոր է՝ դժբախտ պատահար: |
2.Քնար | Ընտանեկան ներդաշնակություն, չամուսնացածների համար՝ սիրային գործերի հաջող ավարատ: |
3.Թիթեռնիկ | Թեթեւամիտ, բայց անմեղ արկածներ: Եթե նշանը շրջապատված է կետերով՝ գուցե դատարկ ու անիմաստ վատնեք Ձեր կյանքը: |
4.Թմբուկ | Ձեզ սպասում են աղմկոտ վիճաբանություն և գժտություն: Ձեր շուրջ բամբասանքներ են տարածվում: |
5.Կիսակոշիկ | Պաշտպանվածություն ցավից: Ունկից հակառակ ուղղությամբ շարժվող նշանի դեպքում՝ անակնկալ տեղափոխություն, աշխատանքից ազատվել:Կտրված նշանի դեպքում՝ Ձեգ Ապառնում են անհաջողությունն ու ամոթը: |
6.Շիշ | Պահպանեք ձեր առողջությունը |
7.Կշեռք | Հնարավոր է դատավեճ:Հավասարակշռված նժար՝կհաղթի արդարությունը:
Չհավասարակշռված նժար՝կհաղթի անարդարությունը |
8.Հողմաղաց | Հաջողություն վորին կհասնեք մեծ աշխատասիրությամբ և ոչ թե տաղանդի շնորհիվ |
9.Հարցական նշան | Կասկած |
10.Հրաբուխ | Ձեզ կարող են խեղթել կրքերը և վնաս պատճառել: |
11.Սեխ | Ձեզ սպառնում է չարագործը:Ձեր նկատմամբ կարող են անարդար վարվել: |
12.Ծաղկաշղթա | Հաջողություն և մեծարանք: |
13.Աչք | Եղեք ուշադիր և զգույշ՝հատկապես գործերում: |
14.Լեռներ | Բարձր ձգտումներ,հաջողություն նպատակին հասնելու գործում |
15.Փոցխ | Ձեզ անհրաժեշտ է փորձել կարգավորել ձեր գործերը,կենսակերպն ու աշխատանքի մեթոդները: |
16.Սունկ | Հասակի աճ, քաշի ավելացում: Նշանն ունկի մոտ լինելու դեպքում՝ ամառանոցի, հողամասի ձեռք բերում: |
17.Անգղ | Կորուստ հնարավոր է՝ գողություն: Թշնամուց բխող վտանգ: |
18.Տանձ | Հարմարավետություն և առատություն |
19.Կնոջ պայուսակ | Դրամական եկամուտ: Եթե նշանը բաժակի հատակին է ՝ անսպասելի կորուստ: |
20. Ծառ | Ծրագրերը կիրագործվեն ցանկությունները կկատարվեն: |
21. Տուն | Հուսալիություն գործերում: Կարելի է սկսել նոր գործեր : Եթե նշանը ունկի կողքին է և անորոշ է՝ ընտանեկան երկպառակտությունը կամ մահը կարող են քայքայել ընտանիքը: |
22. Եղևնի | Հաջողություն արվեստի բնագավառում, որքան եղևնին բարձր է՝ այքնքան լավ: |
23. Դոդոշ | Զգուշացեք քծնանքներից և քծնողներից: |
24. Խոզակաղին | Հաջողություն նախանշող գերազանց խորհրդանիշ: Վերևում՝ ֆինանսական հաջողություն, մեջտեղում քաջ առողջություն, հատակին մոտ ֆինանսական կամ առողջական վիճակի բարևելավում: |
25.Ցանկապատ | Դուք ազատ ցհեք լինի ձեր գործողություններու և ծրագրեր ընտրելիս: |
26. Կողպեք | Հաճախակի ուրիշներին ճնշող ուժեղ բնավորութուն: |
27. Կողպեքի անցք | Խոչընդոտ հաջողության ճանապարհին: |
28.Նապաստակ | Ամաչկոտություն |
29.Աստղ | 5-թևանի՝ուրախություն չբերող հաջողություն,8-թև՝դժբախտ պատահար,6-թև՝հաջողություն,բախտը բերել,7-թև՝թախիծ: |
30.Հովանոց | Ձեզ անհրաժեշտ կլինի ապաստան:Եթե հովանոցը բաց է՝այն կունենաք:Եթե հովանոցը փակ է՝ ձեզ կմերժեն: |
31.Օձ | Ատելություն և ինտրիգաներ: |
32.Կաղամբ | Խանդը կարող է բարդություններ առաջացնել ձեր կյանքում: |
33.Քառակուսի | Սահմանափակումներ երբեմն բանտարկություն,ներամփոփ բնավորություն: |
34.Դաշույն | Կրակոտություն,դյուրաբորբոքություն կամ թշնամիների դավադրություն: |
35.Կետ ձուկ | Առաջխաղացում հաջողություն գործերում: |
36.Բանալի | Անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրադրությունը ,այդ դեպքում ձեր առջև կբացվեն նոր դռներ |
37.Գիրք | Թքե գիրքը բաց է՝ձեզ սպասում է պետական վեճ,եթե փակ է՝դժվար վորոնումներ |
38.Այծ | Ձեզ սպառնում են թշնամիները |
39.Զանգ | Ձեզ սպասում են նորություններ(վատ թե լավ կախված է հարեվան նշաններից) |
40.Սյուն | Վտանգ՝ ձեր մեծամտության պատճառով |
41. Օղակ | Ինքնուրույնություն,գործերի ավարտունություն,կայունություն.ա)բաժակի վերևում՝հարսանիք.բ)մեջտեղում՝ առողջություն.գ)հատակին՝երկարատև նշանդրեք(եթե կողքին խաչ կա՝հարսանիքը չի կայանա).դ)երկու օղակի դեպքում բոլոր ծրագրերի իրականացում |
42.Գիսաստղ | Հյուր՝հեռավոր վայրից |
43.Նավ | Հաջողությունը կամ նորությունը իրենց երկար սպասեցնել չեն տա |
44.Զամբյուղ | Չափազանց լավ նշան է:Ուշադրություն դարձրեք նրա տեղադրությանը.ա) ունկի մոտ՝սպասեք երեխայի,բ) բաժակի վերևում՝ փող եք ստանալու:Եթե զամբյուղում ծաղիկներ կան՝ընդունելություններ և տոնակատարություններ:Եթե նշանը շրջապատված է կետերով, ապա ձեր կարողությունը նշանակալիորեն կավելանա: |
45.Թագ | Մեծ հաջողություն:Եթե նշանը հստակ է ուրվագծված՝ժառանգություն կստանաք: |
46.Կաթսայիկ | Ծառայություն ի բարօրություն հասարակությանը: |
47.Կատու | Ձեր թիկունքում բանբասանքներ է տարածում ձեր կեղծ ընկերը : |
48.Խաչ | Տառապանքներ,զոհեր վիշտ:երկու խաչի դեպքում ծանր հիվանդությու կամ լուրջ պատուհաս ,աղետ |
49.Մահճակալ | Եթե մ ահճակալը հավաքված է .ապա դուք խելացի եք,եթե թափթփված է ապա դուք չեք կանոնավորում ձեր խելքը և դա ձեզ բազում անհանգստություններ է պատճառում |
51.Ճագար | Վախվորածություն |
52.Թեվ | Նորություն ( կողքին տեղադրված նշաններն են որոշում նրա բովանդակությունը ) : |
53.Առնետ | Դավաճանաություն և կորուստներ: Ձեր ընկերները հուսալի չեն , իսկ թշնամիները հզոր են: |
54.Կուժ | Օգնության հասնելու պատրաստակամություն, գործընկերոջ վրա ներգործելու կարողություն: Ունկի մոտ լինելու դեպքում՝ հրաշալի առողջություն: |
55.Ծիծեռնակ | Թեթևությամբ որոշումներ ընդունելու ունակություն:Անսպասելի ճանապարհորդություն երջանիկ ավարտով: |
56.Կարապ | Լավ, հանգիստ կյանք: |
57.Առյուծ | Ազդեցիկ ընկերներ, որոնք կաջակցեն Ձեզ Ձեր գործերում: |
58. Չղջիկ | Զգուշացեք դավադրություններից և կեղծ բարեկամներից: |
59. Սանդուղք | Առաջխաղացում ՝գուցե երկարատև, համառ աշխատանքի արդյունքում: |
60.Գծեր | Առաջընթաց: Հատկապես եթե գծերը հստակ են և ուղիղ են: |
61. Տերև | Նորություն: Եթե տերևները փնջերով են ՝ երջանկություն և հաջողություն: |
62.Նավակ | Ձեզ համար դժվար ժամանակ ապաստարան կգտնեք: |
63.Բահ | Դժվար աշխատանք , որը կավարտվի հաջողությամբ: |
64.Ձի | Սլացող ձիու դեպքում ՝ լավ լուր սիրելիից, ձիու գլխի դեպքում հանդիպում սիրած մարդու հետ: |
65.Լուսին | ա. Լիալուսնի դեպքում՝ սեր, բ. լուսին առաջին քառորդում ՝ նոր ծրագրեր գաղափարներ, գ. վերջին քառորդում ՝նահանջ բոլոր գործերում:Եթե նշանը շրջապատված է կետերով՝ ամուսնություն ֆինանսական նկատառումներով: |
66.Գորտ | Խուսափեք երևակայելուց, փքվելուց, դա Ձեզ կարող է անախորժություններ բերել; |
67.Դիմակ | Զգույշ եղեք շրջապատող մարդիկ Ձեզ խաբում են: |
68.Փարոս | Ձեզ սպառնում է անախորժություն, բայց այն կկանխվի |
69.Արջ | Ձեր ոչ խելամիտ որոշումները բարդացնում են Ձեր կյանքը և կարող են Ձեզ վտանգավոր վիճակի մեջ գցել:Եթե արջը շրջվել է ունկից՝երկարատև ճանապարհորդություն: |
70.Մանկիկ | Առջևում Ձեզ սպասում են բազում փոքրիկ անախորժություններ:Կամ՝աճ ընտանիքում: |
71.Մուրճ | Դժվարությունները հաղթահարելու ունակություն,դաժանության հակում: |
72.Կամուրջ | Բախտը կարող է երես թեքել Ձեզանից,երբ մինջև հաջողության հասնելը մնացել է մեկ քայլ: |
73.Մրջյուն | Եղեք համառ ,հաստատակամ և հաջողություն կունենաք: |
74.Ճանճ | Գործերի հետ կապված անախորժություններ և անահանգստություն:Որքան ավելի շատ են ճանճերը ավելի շատ են անախորժությունները: |
75.Գնդակ | Կյանքում Ձեզ հաջողություններ են սպասվում: |
76.Միջատ | Ոչ մեծ անախորժություններ,որոնք բարեհաջող ավարտ կունենան: |
77.Պոմպ | Ազնվաբարո էություն: |
78.Դանակ | Հարաբերությունների խզում,բարեկամության ընդհատում:Ունկի մոտ՝ամուսնալուծություն:Խաչված դանակների դեպքում՝խոշոր ընդհարումներ: |
79.Մկրատ | Վեճ,բաժանվել: Ունկի մոտ՝ընտանեկան վեճ: |
80.Դայակ | Ձեզ հիվանդություն է սպառնում: Ունկի մոտ՝մերձավորի հիվանդություն: |
81.Կապիկ | Ձեզ համար վտանգ են ներկայացնում քծնողները,նրանք Ձեր դեմ ինչ-որ չար դավ են նյութում: |
82.Ամպեր | Կասկածներ,չլուծված խնդիրներ:Եթե ամպերը շատ խիտ են՝ անհաջողություն: |
83.Կրակ | Խուսափեք հապճեպ ռեակցիայից՝հատկապես զայրույթից: |
84.Մանյակ | Շատերն են Ձեզ աջակցում և հիանում Ձեզանով:Եթե մանյակը կտրված ,ապա կբաժանվեք սիրելի մարդուց,անհաջող սեր կունենաք: |
85.Շրջանագիծ | Գործի բարեհաջող ավարտ: |
86.Սիրամարգ | ա.-բացված պոչով՝ունեցվածք,կարողություն,բ-.կետերով շրջապատված՝ ճոխ կյանք,գ-.եթե օղակ նշանի կողքին է ՝ հարսանիք |
87.Փաթեթ | Ձեզ անակնկալ է սպասվում(կողքը տեղադրված նշանները կհուշեն թե ինչպիսի) |
88.Արմավենի | Հաջողություն,հարգանք,մեծարանք: |
89.Ձարխոտ | Ձեր սիրելին Ձեզ հավատարիմ է : |
90.Պարաշյուտ | Ազատվում եք վտանգից: |
91.Մարդ | Հաստատամիտ համառ բնավորություն,մի քիչ էլ խորամանկ ու նենգ: |
92.Փետուր | Անկայունություն և կենտրոնանալու կարողության բացակայություն: |
93.Սղոց | Ինչ-որ մի կողմնակի մարդ սպառնում է Ձեր ընտանիքի Խաղաղությանը: |
94. Ատրճանակ | Ձեզ վտանգ է սպառնում: |
95. Նամակ | Նորություն, ա. եթե նշանը հստակ չէ վատ նորություն, բ. եթե շրջապատված է կետերով՝ գործնական լուր: |
96. Պտուղ | Երջանիկ նշան է հատկապես , եթե պտուղը համապատասխանում է սեզոնին: |
97. Թութակ | Ձեզ սպասում է աղմկոտ վեճ և հետապնդում են բամբասանքները: |
98. Սողուններ | Դավաճանություն է Ձեզ սպառնում; Զգուշացեք կեղծ ընկերներից: |
99. Կիսադեմ | Կարճատև ընկերություն կամ ծանոթություն: |
100. Թռչուն | Հատկապես լավ է , երբ թռչունները 2-ը կամ ավելին են: ա. թռչուններըթռիչքի պահին լավ նորություններ, բ. կանգնած թռչուններ՝ հաջող ճանապարհորդություն: |
101.Մեղու | Հաջողություն ինչպես հասարակության մեջ , այնպես էլ նյութական: լավ նորություն: ա. ունկի մոտ ՝ հանդիպում ընկերների հետ, բ. մեղվապարս՝ հնարավոր հաջողություն լսարանի առաջ ելույթի ժամանակ: |
102. Հնգանկյուն | Մտավոր հավասարակշռություն: |
103.Ճյուղավորում | Վրա է հասել որոշում ընդունելու ժամանակը: |
104. Հրացան | ա. Ունկի մոտ ՝սպառնալիք ընտանեկան բարօրությանը, բ. բաժակի հատակի մոտ ՝ զրպարտությունը կխարխլի Ձեր նկատմամբ եղած վստահությունը: գ. զինվորականների համար այս խորհրդանիշը նշանակում է պաշտոնաթողություն: |
105. Ջրահարս | Զգույշ եղեք Ձեզ գայթակղում են. |
106. Ձուկ | Ամենալավ նշաններից մեկն է :Հաջողություն ամեն ինչում: |
107. Գավաթ | Էության ամբողջականություն: |
108. Ինքնաթիռ | Անսպասելի ուղևորություն՝ ռիսկի տարրով կամ նոր բարձրունքների նվաճում: Եթե ինքնաթիռը ջարդված է թվում՝ վտանգ է սպառնում առողջությանը կամ կարիերային: |
109. Մոմ | Օգուտ գիտելիքների ձգտում կամ ջանասիրություն ուսման մեջ: |
110. Խոզ | Հաջողություն կյանքում, որը, սակայն կուղեկցվի հոգեկան աններդաշնակությամբև հիվանդությամբ: |
111. Ցանց | Խուսափեցեք որոգայթներից: |
112. Կմախք | Աղքատություն վատ առողջություն: |
113. Ջութակ | Ինդիվիդուալիզմ, եսասիրություն: |
114. Փիղ | Իմաստություն, ուժ, ոչ արագ , բայց կայուն հաջողություն: |
115. Շուն | Հենվեք ընկերների վրա: Ըստ բաժակում նշանի տեղադրության և շան պահվածքի . ա. վազող շուն՝ լավ նորություն և երջանիկ հանդիպում, բ. հեզաբարո շուն՝ Դուք , հնարավոր է , զրպարտում եք Ձեր ընկերոջը, գ. շուն բաժակի հատակին՝ Ձեր ընկերը փորձանքի մեջ է: |
116. Բու | Վատ նշան է , որը նշանակում է , թե Ձեզ ծանր փորձանքներ են բաժին ընկնելու: Եթե բաժակի հատակին է հիվանդություն և ֆինանսական կրախ: |
117.Արեգակ | Մեծ ուրախություն , հաջողություն, հզորություն: |
118. Սեղան | Ընդունելություն, տոն, ժողով:Եթե նշանը շրջապատված է կետերով գործնական խորհրդատվություն: |
119. Նետ | Սպասեք վատ լուրերի : |
120. Աթոռ | Վիճակի բարելավում: Եթե նշանը շրջապատված է կետերով գործնական խորհրդատվություն: |
121. Պայուսակ | Ձեզ սպասում է որոգայթ: Եթե պայուսակը կոճկված է , ապա կընկնեք այդ թակարդը: |
122. Կացին | Առջևում դժվարություններ են՝ հատկապես , երբ կացինն անկոթ է: |
123. Կետեր | ա. 1 կետը ուժեղացնում է ամենամոտիկ նշանի նշանակությունը: բ. կետերի խումբը ՝ փող: |
124. Եռանկյունի | ա. Անկյունով դեպի վեր՝ հաջողություն: բ. Ներքև ՝ ծրագրերը կփոփոխվեն: |
125. Դրոշ | Ձեզ վտանգ է սպառնում՝ հատկապես եթե դրոշը սև է: |
126. Բլուր | Խոչընդոտ հաջողության ճանապարհին՝ հատկապես եթե բլրի գլխին ամպ կա: |
127. Ծաղիկ | Ձեր ցանկությունը կիրականանա: |
128. Թեյնիկ | ա. Ունկի մոտ՝ ընտանեկան բարորություն, բ. հատակին կամ հատակին մոտ ՝ ընտանեկան վեճ: |
129. Ժամացույց | ա. Խուսափեք կասկածներից և ձգձգումներից: բ. Կամ ՝ առողջացում: գ. բաժակի հատակին՝ մահ: |
130. Մարդ | ա. ունկի մոտ՝ հյուրեր, բ. մեկնած ձեռքով՝ նվեր տալ: |
131. Մարդկային ֆիգուր | Անհրաժեշտ է ուշադիր զննել ֆիգուրը և սեփական մեկնաբանությունը տալ ՝ ով է և ինչ նկատառումներ ունի: |
132. ճամպրուկ | Ճանապարհորդություն, կարևոր որոշումների ընդունում: |
133. Կրիա | Չափից ավելի զգուշություն քննադատության հանդեպ: |
134. Հրեշ | Սարսափ, վախ |
135. Լայնեզր գլխարկ | Նոր հնարավորություններ և հնարավոր հաջողություն:ա. բաժակի հատակին՝ մրցակից մրցակցուհի, բ. եթե ծակ է ՝ անհաջողություն: |
136. Ծազրածու | Խուսափեք թեթևսոլիկությունից |