ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մացոն՝ հարգվա՞ծ մասնագետ. Փաշինյանական վարչախումբը մաքրում է դատավորի դեմքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տխրահռչակ Մացոն՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, քաղաքական աղմկահարույց գործեր է քննել և տասնյակ քաղբանտարկյալներ «պարգևել» Հայաստանին թե՛ նախկին իշխանությունների օրոք և թե՛ Նիկոլ Փաշինյանի։

Մարտիրոսյանը, հիշեցնենք, մարտի 1-ի գործով նույնիսկ դատապարտել էր Փաշինյանին։ Իսկ այսօր, փաշինյանական վարչախմբի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարում է, թե Մնացական Մարտիրոսյանը իրավական համայնքում շատ հարգված է։ Այն, որ Մարտիրոսյանի նկատմամբ որևէ հարգանքի նշույլ չկա դատական համակարգում կփաստի ցանկացած դատավոր, նույնիսկ այն դատավորները, որոնք չափազանց լոյալ են եղել նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակ, ընդգծում են Մնացական Մարտիրոսյանի եղկելի էությունը, ամեն գնով իշխանություններին քծնելու, նրանց բոլոր կեղտոտ հրահանգները կատարելու պատրաստակամությունը։

Այսպես կոչված «հեղափոխությունից» հետո հույս կար, որ ի վերջո Հայաստանի արդարադատության համակարգը կազատվի Մնացական Մարտիրոսյանից, մինչդեռ նրան ոչ միայն ավելի առաջ են քաշել, այլև արդարադատության նախարարն անձամբ է լոբբինգ անում նրա համար։

Գրիգոր Մինասյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե արդարադատության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում վարույթ է հարուցել, ժամանակ է տրամադրել Մնացական Մարտիրոսյանին այդ վարույթի շրջանակներում իր բացատրությունները ներկայացնել, ապա դիմել է ԲԴԽ, որտեղ էլ մերժել են Մնացական Մարտիրոսյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելուն։

Ընցմին, Մինասյանը հայտարարել է, թե որպես գործադիր մարմնի անդամ իրավունք չունի դիրքորոշում հայտնել դատավորի վարքագծի վերաբերյալ, հաշված վայրկյաններ անց հայտարարում է, թե Մարտիրոսյանն իրավական համայնքում շատ հարգված է որպես մասնագետ։ Մարտիրոսյանն այսօր էլ մի շարք աղմկահարույց գործեր է քննում, այդ թվում նաև «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ փնթի կարված գործը, և չափազանց ուշագրավ կլիներ լսել այն իրավական համայնքի բոլոր այն ներկայացուցիչների տեսակետները, ովքեր ըստ արդարադատության նախարարի հարգում են Մնացական Մարտիրոսյանին։

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular