ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրողների հարցի էությունը լավ չհասկացող նախարարը պետք է իմանար, որ պետական ապարատում գոյություն ունեցող որևէ հանձնաժողովի կազմ գաղտնի լինել չի կարող

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանում էր լրագրողների հարցերին։ Ի թիվս այլ հարցերի լրագրողները հետաքրքրվեցին Հայաստանում ռուսական դպրոցներ հիմնելու գործընթացից։

Ասուլիսում առնվազն երեք անգամ հնչեցվեց նույնաբովանդակ հարց, որին նախարարը սպառիչ պատասխան  չտվեց։ Ավելին՝ բորբոքված պատասխանեց, որ լրագրողները բավարարվեն իր պատասխանով։ Բանն այն է, որ տիկին նախարարին չեն զգուշացրել, որ լրագրողն ազատ է հարցեր տալ, և ինքը՝ որպես պետական պաշտոնյա, պարտավոր է պատասխանել դրանց։  Այն որ դրա մասին լրագորղները շատ քաղաքավարի փորձեցին հասկացնել նախարարին՝ դա նկատելի էր։ 


Իսկ ի՞նչ հարցի չէր պատասխանում Անդրեասյանը։ Նախորդ շաբաթ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անդրեասյանը հայտարարեց, որ կա հանձնաժողով, որը  զբաղվելու է հայ-ռուսական դրպրոցների ձևավորմամբ, այնպիսի ֆորմատով, որը գործում է հայ-չինական բարեկամության դպրոցի համար։ Ողջունելի նախագիծ է։

Նախարարը նաև հղում արեց դեկտեմբեր ամսին տեղի ունեցած կառավարության հրապարակած արձանագրությանը, որը բաց տեղեկատվություն է և կոչ արեց տեղեկություններ ստանալ այնտեղից։ Հետաքրքրական է տիկին նախարարը կարդացե՞լ է այդ արձանագրությունը։ Այնտեղ ուղղակի նշած է, որ ստեղծվում է հանձնաժողով և վերջ։

Լրագրողների հարցի էությունը լավ չհասկացող նախարարը, որը լրագրողներին էր մեղադրում պատասխանի էությունը չհասկանալու համար, առնվազն պետք է իմանար, որ պետական ապարատում գոյություն ունեցող որևէ հանձնաժողովի կազմ գաղտնի լինել չի կարող։ Հանձնաժողովի կազմի վերաբերյալ ևս մեկ արձանագրություն պետք է լիներ, որը չկա, ինչն էլ օրենքի խախտում է։ Հանձնաժողովի անդամների անուն ազգանունները հրապարակելն անձնական գաղտնիքի բացահայտում չէ, տիկի՛ն Անդրեասյան։

Լրագրողները նրանց անձնագրային տվյալները չէին ուզում։ Դո՛ւք տիկին Անդրեասյան, վերջերս արդարադատության նախարարի հրամանով նշանակվեցիք Բրյուսով խորհրդում նախագահ, Ձեր անունը հրապարակել է արդարադատության նախարարությունը, պատրաստվո՞ւմ եք դատարան հայց ներկայացնել նրանց դեմ։ Կամ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը չի տիրապետում իր լիազորությունների շրջանակին, կամ էլ միտումնավոր թաքցնում է հանձնաժողովի կազմի մասին տեղեկությունը, որը կարող է դիտել, որպես պաշտոնական դիրքի չարաշահում։  

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular