ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դերասանուհին խոստովանեց լրագրողներին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սանայա Իրանի (սեպտեմբերի 17, 1983[1], Մումբայ), հնդիկ դերասանուհի, հայտնի մոդել և պարուհի, ծնվել է հին Մումբայ քաղաքում: Այդ քաղաքում նա անցկացրել է իր մանկությունը:Սանայա Իրանին յոթ տարի սովորել է Ooty գիշերօթիկ դպրոցում: Այնուհետև նա ավարտել է Sydenham քոլեջը:

Աղջկա համար շատ կարեւոր էր ստանալ լավ կրթություն, որ հնարավորություն ունենա զարգացնել եւ գտնել իրեն, իր սիրելի մասնագիտության մեջ: Եվ նա ուզում էր հետամուտ լինել, որ ստանա M.B.A./Master of Business Administration աստիճան, սակայն, որոշել է դառնալ դերասանուհի:

Սանայա Իրանին սկսել է իր կարիերան որպես մոդել: Դեռ ուսման տարիներին նա հիանալի դրսևորեց իրեն ինչպես մոդել` նկարահանվելով հայտնի ընկերությունների գովազդային տեսահոլովակների համար, ինչպիսիք են Pepsi, Reliance Communications: Երբ նա հարմարվեց նկարահանումներին, սկսվեց նաև նրա ֆիլմերում նկարահանվելու հաջող կարիերան: Նրա առաջին լուրջ դերը եղել է հնդկական երիտասարդական Miley Jab Hum Tum շոուն:

Նա հետագայում հայտնվել է Iss Pyaar Ko Kya Naam Doon? — Ինչ կոչել այս սերը — հեռուստասերիալում: Իր կարիերայի սկզբին, Սանայա Իրանին չէր տիրապետում Հնդի լեզվին եւ մի քանի առիթներով խոսեց լեզվի հետ կապված իր դժվարությունների ու պայքարի մասին:

Դերասանուհու բացառիկ տաղանդը առիթ հանդիսացավ, որ նա արժանանա տարբեր մրցանակների եւ պարգեւների: Դերասանուհին շատ ջերմ է արտահայտվել իր վերջին դերի ` Rang Rasiya-ի մասին` նշելով, որ հերոսուհին նման չէ իր դերակատարին, այդ պատճառով դերասանուհին ստիպված է շատ ջանք գործադրել: Դրանով և հետաքրքիր դարձավ երիտասարդ դերասանուհու աշխատանքը:

Ինչպես դերասանուհին հարցազրույցի ժամանակ խոստովանեց լրագրողներին, նա չի ձգտում bollywood, բայց ուրախ կլիներ, եթե այնտեղից առաջարկ ստանար:

Նյութի աղբյուրը`LoveYou.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular