ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններ՝ անցյալի արատավոր բարքերի ուղեկցությամբ. ՔՊ-ն ամեն գնով պահում է իշխանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի Մարզի Անի համայնքներում երեկ ՏԻՄ ընտրություններ են կայացել, նախնական տվյալներով երկու համայնքներում էլ «Քաղաքացիական պայմանագիրը» լուրջ հաղթանակ է տարել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։ Տևական ժամանակ ընտրությունների մասնակից բոլոր ընդդիմադիր ուժերն արձանագրում են, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բազմաթիվ ընտրակեղծիքներով է ընտրվելու, վարչական ռեսուրսի անխնա օգտագործումը, ինչպես նաև ստացված այլ տեղեկությունները վկայում են, որ գործող իշխանությունները կատարելագործել են նախկինների բոլոր արատավոր քայլերը և, իշխանությունը պահելու մոլուցքով տառապելով, որևէ բանի առջև կանգ չեն առնում։
 
«Անկախ դիտորդ» կազմակերպությունը Սիսիան խոշորացված համայնքում մի շարք ընտրախախտումներ է արձանագրել, այդ թվում քարոզչության օրվա հետ կապված։ Խախտումների թվին է դասվում նաև վարչական դատարանի կողմից ՔՊ–ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի ՝ ըստ էության քննարկման մերժումը։ Տարբեր արգելված վայրերում պաստառներ փակցնելը, քարոզարշավի համար համայնքապետական տրանսպորտային միջոցների օգտագործումը, ընտրողներին՝ իբր օգնելն ու նրանց փոխարեն քվեարկելը։

«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանի խոսքով արձանագրումները շատ ավելին են և դրա մասին մանրամասն կխոսեն առաջիկայում։ Ընտրակեղծիքների մասին հաղորդագրություն է տարածել նաև գլխավոր դատախազություն՝ նշելով, որ թե՛ Անի և թե՛ Սիսիան համայնքներում մի շարք խախտումներ են իրականացվել, հատկապես ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում 6 հրապարակում է ուսումնասիրվել, իրավապահները ստուգողական գործողություններ են իրականացնում։

Ընտրակեղծիքների մասին տեղեկություններ են հայտնել նաև «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, որոնք մասնակցում էին Սիսիան համայնքի ընտրություններին։ Թերևս բոլոր այս խախտումների մասին արձանագրությունները վկայում են, որ փաշինյանական իշխանությունը թքած ունի միջազգային կառույցների բոլոր գնահատականների, ինչպես նաև «ժողովրդավարությունը որպես բրենդ» ներկայացնելու իրենց իսկ խոստումների վրա։ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ և կարևորագույն խնդիրը՝ ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելն է, ինչի համար էլ նա ոչնչի առջև կանգ չի առնելու։
 
Նարեկ Սիմոնյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular