ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու ԱՄՆ-ն համախմբվել են՝ «մարտահրավերներին արձագանքելու համար»․ Բայդենն՝ Ալիևին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում, որն ուղարկվել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Նովրուզ-Բայրամի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։

«Թարմացման և մտորումների այս շրջանում Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասում ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։

Բայդենը նշել է, որ Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում համախմբվել են՝ «էներգետիկ անվտանգությունն ապահովելու և անդրազգային մարտահրավերներին արձագանքելու համար», որոնց բախվել են երկու երկրների ժողովուրդները։

«Ես անհամբեր սպասում եմ այս տարի մեր ժողովուրդների միջև բարեկամության հետագա խորացմանը, երբ մենք նշում ենք գարնան գալուստը և նոր սկիզբները», - ասել է Բայդենը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular