ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական մամուլն անդրադարձել է ստադիոնի «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում Երևանում մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ երկրպագուները տրիբունայից «NEMESIS» տառագրությամբ պաստառ էին ցուցադրել, որը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում:

Ermenihaber-ի փոխանցմամբ, թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով վերոնշյալ պաստառին, գրում են, որ չնայած անվտանգության խիստ միջոցներին՝ հայ ֆուտբոլասերներին հաջողվել է այդպիսի պաստառ ծածանել ստադիոնում։ Ըստ թուրքական լրատվականների՝ նման վարվելակերպով հայերը ցույց են տալիս, որ չեն մոռացել «Նեմեսիս»-ը։

Հիշեցում է արվում, որ Թալեաթ և Ջեմալ փաշաները, ինչպես նաև այլ թուրք գործիչներ սպանվել են «Նեմեսիս»-ի կողմից։ Թուրքական մամուլը տեսակետ է հայտնում, որ հենց «Նեմեսիս»-ի հիման վրա հետագայում կազմավորվեց ASALA-ն։

Հրապարակումներում հայերի ձեռնարկած վրեժխնդրական գործողությունները թուրքական քարոզչության շրջանակներում անվանվում են «տեռորիստական»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular