ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում ՀՀ դեսպանը Գալուզինի հետ քննարկել է միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր քննարկել են Երևանում միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու ծրագրերը, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։

«Մարտի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ. Յու. Գալուզինն ընդունեց ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Վ. Հարությունյանին։

Քննարկվել են երկկողմ օրակարգի առանձին հարցեր, այդ թվում՝ Երևանում միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման առաջիկա ծրագրերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular