ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով կփոխարինի ՄԻՊ թեկնածու դատախազի տեղակալին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Գլխավոր դատախազությունում: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը պատրաստվում է գնալ ՄԻՊ, եւ նրա տեղը թափուր է մնում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը։ Իսկ ո՞ւմ մասին է խոսքը, որին փորձում է նշանակել գլխավոր դատախազի տեղակալի տեղը:

Պարզվում է՝ խոսքը, ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանի մասին է:

Նա հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ, իսկ ավելի ուշ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: Եվ, ահա, նրան դատախազի տեղակալ Պողոսյանը փորձում է նշանակել գլխավոր դատախազի տեղակալ, սակայն փորձերը չեն ստացվում, քանի որ նշանակմանը դեմ է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular