Դժբախտ դեպք ճանապարհին․ ուղևորը տեղում մահացել է․ մանրամասներ ԱԻՆ-ից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 21-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Շահումյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 35 DF 979 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ն. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ), ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչներ` 1984 թ. ծնված Թ. Ս.-ը և 1982 թ. ծնված Գ. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Քարվաճառի N զորամասի բուժկետ.
բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը: