ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել»․ Ալիևը բողոքել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն որևէ մեկին թույլ չի տա Ադրբեջանի հետ խոսել վերջնագրի լեզվով»։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։

Նա նաև խոսել է Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի «անարդար ու բացասական» վերաբերմունքի մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել հայամետ լինելու մեջ։ «Տեսեք Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո անցած երկուսուկես տարվա ընթացքում ինչ կեղտոտ գործողություններ են կատարվում մեր նկատմամբ, ինչ անհիմն մեղադրանքներ են հնչում։ Այս ամենն ակնհայտ է, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձեւեր, որոնք դարձյալ հայամետ, կաշառակեր ու հակաադրբեջանական խմբավորման արդյունք են, և այստեղ առաջատար դեր են խաղում ֆրանսիացի պատգամավորները։ Բնականաբար, մենք դա զգացել ենք «օկուպացիայի» ժամանակ, բայց ոչ այնքան։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ երկրները կարող են այդքան կեղծավոր ու խաբեբա լինել։ Կարող են, մարդու երեսին նայելով՝ մի բան ասել, մեկ այլ բան անել նրա թիկունքում»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե «միաժամանակ հակաադրբեջանական ուժերը տեսան մեր աննկուն կամքը»։ «Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել։ Մենք դա ապացուցեցինք Հայաստանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, մենք դա ապացուցեցինք Հայաստանի հովանավորներին պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում։ Մենք հաղթեցինք նրանց և ևս մեկ անգամ ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ մենք հասնում ենք և կշարունակենք հասնել մեր ուզածին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular