ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանն օրերս պատասխանում էր լրագրողների հարցերին։ Ի թիվս այլ հարցերի՝ լրագրողները հետաքրքրվեցին Հայաստանում ռուսական դպրոցներ հիմնելու գործընթացից։

Ասուլիսում առնվազն երեք անգամ հնչեցվեց նույնաբովանդակ հարց, որին նախարարը սպառիչ պատասխան  չտվեց։ Ավելին՝ բորբոքված ասաց, որ լրագրողները բավարարվեն իր պատասխանով։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե ովքեր են ներառված հայ-ռուսական դպրոցների ծրագրի հանձնաժողովի կազմի մեջ։

Ի պատասխան նախարարն ասաց, որ անուններ չի կարող տալ, որ դա անձնական գաղտնիք է և գուցե՞ ցանականում են, որ անձնագրային տվյալներ էլ հրապարակի և այլն։ Այդ հանձնաժողովի անդամների անունները փաստորեն գաղտնի են միչև օրս։ Սա, ինչ-որ տեղ կարելի էր նախարարի կողմից հերթական չիմացություն դիտարկել, քանի որ ՀՀ-ում գործող ցանկացած հանձնաժողովի կազմ, ըստ օրենսդրության պետք է բաց լինի։

Սակայն կա այլ իրավիճակ՝ այսօր ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծ, որում ներառված էր նաև հիմնադրամի նախագահի վերաբերյալ արդեն իրական անձնական տվյալներ։

Խոսքն Արմեն Վարդգեսի Սիմոնյանի մասին է, ում անձնագրի սերիան, ո՞ւմ կողմից և ե՞րբ տրված լինելը նախագծի բաց տվյալների մեջ հրապարակված է։ Հարց է առաջանում, տիկի՛ն նախարար, ո՞րն է Ձեր պատկերացրած անձանական տվյալների հանրայնացումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular