Իրանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահiանը մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram-յան ալիքը։
Նշվում է, որ Աբդոլլահիանի այցը Ռուսաստան կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր, ինչպես նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։