ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հզոր փոթորիկ՝ Վրաստանում․ կան վիրավորներ և զոհ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Վրաստանում մեկ մարդ է զոհվել երկրի սևծովյան ափերին մոլեգնող փոթորկի հետևանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Բաթումի քաղաքում ցանկապատ է ընկել անցորդների վրա, հայտնում է տեղական Telegram-յան ալիքը։ Քամին արմատախիլ է անում էվկալիպտ ծառերը։ Քաղաքի օդանավակայանում փոթորկի պատճառով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել։ Ֆրիդոն Խալվաշի փողոցի երթեւեկությունը փակված է ծառերի տապալման պատճառով։

Եղանակի կանխատեսումների համաձայն՝ վատ եղանակը Վրաստանի արևմուտքում կշարունակվի եւս մի քանի օր։ Ծովում սպասվում է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ։

Տուժածների թիվը պարզվում է։ Տեղական Telegram-յան ալիքը հայտնում է, որ Քոբուլեթի առողջարանային քաղաքում ուժգին քամու հետեւանքով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, տասնյակ ահազանգեր են ստացվել փրկարար ծառայություններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular