ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույս ունենք, որ Թեհրանի և Բաքվի միջև հակամարտությունը ժամանակավոր բնույթ ունի. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի միջև միջև հակամարտությունը շուտով կվերացվի, մարտի 29-ին իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Regnum-ը։

«Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է և հնարավորինս շուտ կհաղթահարվի»,- ասել է Լավրովը։

Նա հայտարարել է, որ շփումների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային կապերի զարգացման համատեքստում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular