ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի արտգործնախարարը «3 + 3» ձևաչափն անվանել է Կովկասում իրավիճակի կայունացման միջոց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ի և ԻԻՀ-ի արտգործնախարարները կենտրոնացել են կովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վրա՝ նշելով, որ տարածաշրջանում շարունակվող լարվածությունը արդյունավետ չեն համարում կողմերից ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։։Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ռուսաստանը և Իրանը կարծում են, որ անվտանգությունն օգտակար կլինի տարածաշրջանային խաղաղության և կայունության համար, որ քանի որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոխելու որոշակի ջանքեր կարող են ավելի քան երբևէ բարդացնել ներկա հանգամանքները, Կովկասի խնդիրների լուծման 3+3 մեխանիզմը և գոյություն ունեցող այլ մեխանիզմները պետք է կիրառվեն առանց ուժի կիրառման», - ասել է նա։

Աբդոլլահիանը նաև ընդգծել Է կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու համար դեպի կայուն խաղաղություն և ներառական անվտանգություն համատեղ շարժվելու կարևորությունը, ինչպես նաև նշել է այս իրավիճակում արտաքին միջամտության անընդունելիությունը։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն ու կայունություն. արտաքին միջամտությունն այս տարածաշրջանում, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը գործոններ են, որոնք է՛լ ավելի են բարդացնում իրադրությունը», - ասել է Աբդոլլահիանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular