ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապը հոսպիտալացվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոմի հիվանդանոցում հայտնված Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, նրա վիճակը անհանգստություն չի առաջացնում։

Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով բուժհաստատության աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ բացառվել է սրտի հետ կապված խնդիրների վարկածը։ Կատարված ուսումնասիրությունները վերաբերել են թոքերի թթվածնով հագեցվածության մոնիտորինգին։ 

Նշվում է, որ Հռոմի պապը, ամենայն հավանականությամբ, առաջիկա գիշերն անցկացնելու է հիվանդանոցում։
86-ամյա Ֆրանցիսկոսը, ով մարտի 13-ին նշել է պապի պաշտոնում իր ընտրվելու 10-ամյակը, վերջին հարցազրույցներում ասել է, որ իր առողջական վիճակը «համապատասխան է իր տարիքին»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular