ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը փորձում է ամեն գնով վիժեցնել առանց այն էլ չբարելավվող տնտեսկան վիճակը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ կարող է դիտարկել Հայաստանից կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Ռոսսելխոզնադզորում» նշել են, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ։ Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։


«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչև մարտի 31-ն ընկած ժամանակամիջոցում քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողներից կաթնամթերքի հետագա մատակարարումների հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով կդիտարկվի Հայաստանի Հանրապետության կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումներ մտցնելու հարցը»,-հայտնել են գերատեսչությունում։


«Հայտնաբերված խախտումների բնույթը նաև վկայում է Պետական ​​անասնաբուժական ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի պատճառով առաջանում են Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներկրման վտանգներ», -ասված է հաղորդագրության մեջ։


Այս կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ տեսչական ստուգման ենթարկված երկու ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին:


Նկատենք, որ օրերս «Հետք» լրատվականը ուսումնասիրել էր հայկական շուկայում մեծ սպառում ունեցող 10 թթվասերի և 10 կաթնաշոռի նմուշ. Որոնցից գերակշռող մեծամասնությունում հայտնաբերվել էր խախտումներ՝ թույլատրելի քանակի բակտերիաների քանակից զգալի ավելի և պակաս չաթաբաժին, խմորասնկեր, ցուպիկներ և այլն: 


Հայաստանում անգամ տեղական սպառողն ապահովագրված չէ, որ ապրանքանիշը համապատասխանում է մակնշմանը և սահմանված նորմերին: Նման պարագայում բնական է, որ արտահանված ապրանքի հետ ևս կարող է խնդիր առաջանալ: 
Բացի այդ խնդիրը պետք է դիտարկել նաև քաղաքական առումով: Բանն այն է, որ որքան սրվեն հայ-ռուսական հարաբերությունները, այնքան նման դեպքերն ավելանալու են: Ռուսաստանը սկսելու է այլ շուկա փնտրել, որն ի դեմս Իրանի, Չինաստանի,  ինչու ոչ նաև Թուրքիայի կարող է փոխվել:

Ի դեպ՝ այդ երկրները ևս դեմ չեն լինի: Հաշվի առնելով ԵԱՏՄ գործոնը՝  ՀՀ-ի տնտեսություն միանգամից չէ անկում ապրում, բայց կարծես իշխանությունը փորձում է ամեն գնով վիժեցնել առանց այն էլ չբարելավվող տնտեսկան վիճակը: Նկատենք, որ մասնագետները փաստում են, որ ՀՀ տնտեսությունը գոյատևում է մեծամասամբ հարկերի հաշվին: Հիմա, երբ արտահանման ծավալները նվազեն, ապա ստեղծվելու է իրավիճակ, երբ այդ հարկատուների հարկերը խոստացված ավելացման պայմաններում, դեռ նույնիսկ նվազելու են:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular