Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն դեռ թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 388.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.39 դրամ (աճել է 0.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 479.08 դրամ (նվազել է 0.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.03 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 391-393 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 414-418 դրամով, վաճառվում է 425-432 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.37-5.00 դրամով, վաճառվում է 5.11-5.25 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391 դրամով:
Եվրոն գնվում է 417-420 դրամով, վաճառվում է 423-424 դրամով:
Ռուբլին գնվում է 4.90-4.97 դրամով, վաճառվում է 5.05 դրամով: