ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոսաչևը մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը ամերիկյան Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին Ռուսաստանի որոշ դաշնակիցների, մասնավորապես՝ Հայաստանի մասնակցության կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա այս օրերին, մասամբ դեմ առ դեմ, մասամբ հեռակա, տեղի է ունենում այսպես կոչված՝ «Ժողովրդավարության գագաթնաժողովը», որը հավաքել են ամերիկացիները։ Եթե չեմ սխալվում՝ դրան մասնակցում են մոտ 120 երկրներ, այդ թվում, ցավոք, որոշ մեր դաշնակիցներ՝ ինչպիսին Հայաստանն է։ Ես այդ մասին ափսոսանքով եմ ասում»,- հինգշաբթի ասել է նա «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում։

Ըն դորում, նա նշել է, որ «ի պատիվ հայերի, նրանք վերապահումով են միացել նիստի ավարտին ընդունված հռչակագրին, որը պահանջում է Ռուսաստանից «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայից և դադարեցնել ռազմական գործողությունները»»։ «Երեք երկրներ՝ Հայաստանը, Մեքսիկան և Հնդկաստանը, ձեռնպահ են մնացել այս հարցում»,- ընդգծել է Կոսաչևը։

Ավելի վաղ Դաշնային խորհրդի փոխխոսնակն ասել էր, որ այս գագաթնաժողովի «մուտքի տոմսը» երկրի սեփական ինքնիշխանությունից անվերապահ հրաժարում է՝ հօգուտ ամերիկյանի։ Նա նաև նշել էր, որ դրան գնալու պատրաստ երկրները «մեծ վտանգ են ստեղծում բազմաբևեռության համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular