ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինքենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանում գտնվող ամերիկացի բոլոր քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկացի դիվանագետն այս հայտարարությունն արել է The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալության ֆոնին։ Բլինքենի խոսքով, Պետդեպարտամենտի գերակայությունը արտերկրում գտնվող ամերիկացի քաղաքացիների անվտանգությունն է:

«Մենք կրկնում ենք մեր խիստ նախազգուշացումներն այն վտանգի մասին, որը սպառնում է ԱՄՆ քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնության տարածքում», - ասել է պետքարտուղարը։

Բլինքենը նաև նշել է, որ իր գրասենյակը կապի մեջ է WSJ-ի ներկայացուցիչների հետ՝ ամերիկացի թղթակցի ձերբակալության հետ կապված իրավիճակի շուրջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը կալանավորել է Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, ով նախկինում ձերբակալվել էր Եկատերինբուրգում՝ լրտեսության կասկածանքով։ Հաղորդվում է, որ լրագրողն իր մեղքը չի ընդունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular